«Ժամացույցը թվերի լեզվով» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Մարտի 9-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Ժամացույցը թվերի լեզվով» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Հանրահաշիվ» առարկայի ուսուցչուհի Ալլա Զեյնալյանը, «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Լիա Տատինցյանը, Շաքե Ավագյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Լևոն Միրումյանը, Հրաչիկ Ղասումյանը, Սամվել Ղազարյանը, Էլիզա Բաղդասարյանը։

Լիա Տատինցյանը նախագծի ընթացքում խորացրել է գիտելիքները քառակուսի արմատներով արտահայտությունների և հավասարումների վերաբերյալ, ամրապնդել ժամացույցի թվատախտակի կառուցման երկրաչափական սկզբունքների իմացությունը և ծանոթացել ժամացույցի կառուցվածքին ու աշխատանքի մեխանիզմին։ Լիան կազմել և ստուգել է մաթեմատիկական արտահայտություններ, կատարել ճշգրիտ չափումներ և հաշվարկներ, ինչպես նաև զարգացրել համագործակցային աշխատանքի և գաղափարների ներկայացման կարողությունները։

Շաքե Ավագյանը խորացրել է գիտելիքները Պյութագորասի թեորեմի և դրա կիրառությունների վերաբերյալ, ծանոթացել դիզայնի և կոմպոզիցիայի հիմնական սկզբունքներին ու ընդլայնել պատկերացումները մաթեմատիկայի գործնական կիրառությունների մասին։ Նա մշակել է ստեղծագործական մաթեմատիկական առաջադրանքներ, մասնակցել ժամացույցի գեղարվեստական ձևավորմանը և զարգացրել խնդիրների լուծման ու որոշումների կայացման կարողությունները։

Էլիզա Բաղդասարյանը ամրապնդել է գիտելիքները երկրաչափական պատկերների մակերեսների հաշվարկման վերաբերյալ, ծանոթացել կանոնավոր բազմանկյունների հատկություններին և հասկացել մաթեմատիկական ու գեղարվեստական լուծումների փոխկապակցվածությունը։ Էլիզան կատարել է գծագրական աշխատանքներ և էսքիզների մշակում, զարգացրել ճշգրիտ կառուցումներ կատարելու կարողությունը և ձեռք բերել նախագծման ու պլանավորման փորձ։

Հրաչիկ Ղասումյանը խորացրել է գիտելիքները հանրահաշվական արտահայտությունների պարզեցման և հաշվարկման վերաբերյալ, ծանոթացել ժամացույցի մեխանիզմի կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև ընդլայնել գիտելիքները մաթեմատիկական մոդելավորման մասին։ Նա կատարել է տեխնիկական հավաքման աշխատանքներ, զարգացրել գործիքների անվտանգ օգտագործման կարողությունը և մասնակցել աշխատանքի փորձարկման ու թերությունների շտկման գործընթացին։

Սամվել Ղազարյանը ամրապնդել է գիտելիքները քառակուսի արմատների և հավասարումների թեմաներից, խորացրել պատկերացումները շրջանագծի և կենտրոնական անկյունների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացել նախագծային աշխատանքի փուլային կազմակերպմանը։ Սամվելը կատարել է մաթեմատիկական հաշվարկներ և արդյունքների ստուգում, զարգացրել վերլուծական ու տրամաբանական մտածողությունը և արդյունավետ համագործակցել խմբի անդամների հետ։

Լևոն Միրումյանը խորացրել է գիտելիքները երկրաչափական կառուցումների և չափումների վերաբերյալ, ծանոթացել ՀՀ քարտեզի կիրառմանը որպես դիզայներական լուծում և ընդլայնել գիտելիքները արվեստի ու մաթեմատիկայի փոխկապակցվածության մասին։ Լևոնը մասնակցել է ժամացույցի վերջնական ձևավորմանն ու ներկայացմանը, զարգացրել ստեղծագործական և գեղագիտական մտածողությունը, ինչպես նաև ձեռք բերել հանրային ներկայացման և սեփական աշխատանքը հիմնավորելու կարողություններ։

Նախագծային աշխատանքը սովորողների համար դարձավ արդյունավետ ուսուցման հարթակ, որտեղ տեսական գիտելիքները վերածվեցին գործնական արդյունքի՝ նպաստելով նրանց ստեղծագործական, հետազոտական և համագործակցային կարողությունների զարգացմանը։

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.05.2026)
Դիտումներ: 107 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar