|
Ապրիլի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հայ գրականությունը և պատմական իրադարձությունները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը, «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Նանե Բաբայանը, Տիգրան Թումասյանը, Համլետ Խաչյանը, Գարիկ Հայրապետյանը, Էմին Հայրապետյանը, Սիրանուշ Հարությունյանը, Աննա Մարտիրոսյանը։ Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքները Սիրանուշ Հարությունյանի մոտ ձևավորեցին պատասխանատվության և ինքնավստահության կարողունակություն: Սիրանուշը մեծ պատասխանատվությամբ է կատարում ցանկացած առաջադրանք: Ավելի լավ է տիրապետում հայոց լեզվին, գրավոր և բանավոր հաղորդակցվում է մայրենի լեզվով: Սիրանուշը առանձնացրել է պատմական իրադարձությունները, որոնք գեղարվեստորեն արտացոլվել են գրականության մեջ: Համլետ Խաչյանի մոտ ձևավորվեցին ինքնուրույն սովորելու հմտություններ: Համլետը կարդացել է Մեծ եղեռնին և պատմական այլ իրադարձություններին վերաբերող գրքեր, այդ պատմական իրադարձությունները կապել գրականության հետ: Նրա մոտ ձևավորվել է մշակութային գրագիտություն և ճաշակ: Աննա Մարտիրոսյանի մոտ՝ վերլուծական և քննադատական մտածողության հմտություններ: Աննան կարողանում է ինքնուրույն վերլուծել տեքստը՝ կատարելով եզրահանգումներ: Սովորել է գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական և հոգեբանական հնարավորությունները, դրսևորել համակարգված և միասնացած մտածողություն: Գարիկ Հայրապետյանի մոտ՝ ժամանակի կառավարման հմտություն: Գարիկը կարողացել է կազմել ժամանակացույց և առաջնորդվել դրանով: Նա սովորել է խելամիտ օգտագործել ժամանակը: Էմին Հայրապետյանի մոտ՝ անձնային և սոցիալական հմտություններ. վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Էմինը ավելի ինքնավստահ և համարձակ է դարձել, արագ յուրացնում է հանձնարարված նյութը: Տիգրան Թումասյանի մոտ՝ համագործակցային հմտություններ: Տիգրանը կարողանում է համագործակցել՝ աշխատանքը կատարելով համակարգված՝ ձևավորելով փոխգործակցության առողջ մթնոլորտ: Տիգրանը, համագործակցելով Սիրանուշի հետ, պատրաստել է պաստառ՝ ձևավորելով՝ պատմական իրադարձությւոնները ներկայացնող նկարներով: Նանե Բաբայանի մոտ ձևավորվել է հաղորդակցման հմտություն: Նանեն կարողանում է մտքերն արտահայտել բանավոր խոսքով:
| |
|
| |
| Դիտումներ: 60 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




