Նախագծի թեման՝ «Ֆրանսերեն տառերի ստեղծման սկզբնաղբյուրները» Պաշտպանության օր՝ նոյեմբերի 2 Նախագիծն իրականացվել է «Ֆրանսերեն» առարկայից՝ առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանի ղեկավարությամբ։ Նախագծային աշխատանքին մասնակցել են 7-րդ «Ա» և 7-րդ «Բ» դասարանների հետևյալ սովորողները՝
Վիկա Փարսյանը հավաքագրել և համակարգված ներկայացրել է հնագույն գրային համակարգերը։ Սովորողը ձեռք է բերել համապարփակ գիտելիքներ տառերի ստեղծման փուլերի մասին, կարողացել է ինքնուրույն հավաքագրել, համակարգել և վերլուծել տեղեկատվությունը`ցուցաբերելով տրամաբանական և կառուցվածքային մտածողություն: Արեգ Բակունցը ներկայացրել է լատինական տառերի ձևավորման պատմությունը: Սովորողը զարգացրել է ստեղծագործական մտածողությունը, կիրառել է իր թվային հմտությունները և կարողացել է ինքնուրույն ներկայացնել տառերի ստեղծման պատմությունը: Վահե Մուսախանյանը հավաքագրել է տեղեկատվություն ֆրանսերեն 26 տառերի ծագման մասին: Նախագծային աշխատանքն օգնել է սովորողին զարգացնել տեղեկատվության որոնման, համադրման և վերլուծական հմտությունները: Լեո Խաչյանը համեմատել է հին և ժամանակակից տառաձևերը: Սովորողը կարողացել է գնահատել հին և ժամանակակից տառաձևերի տարբերությունը: Նարինե Բակունցը հավաքագրել և ներկայացնել է, թե ինչ փոփոխությունների են ենթարկվել լատինական տառերը ֆրանսերենի ձևավորման ընթացքում։ Նախագծային աշխատանքն օգնել է սովորողին ընդլայնել բառապաշարը, զարգացնել լեզվական կարողությունները: Մաքս Սարգսյանը հավաքագրել և ներկայացրել է յուրաքանչյուր տառի նախնական ձևը, փոփոխությունները և ժամանակակից ձևը: Հետազոտական աշխատանքը նրա մոտ ձևավորել է սեփական ժամանակը ճիշտ տնօրինելու կարողություն: Սովորողի մոտ զարգացել է համեմատական վերլուծության կարողությունը: Դայանա Սարգսյանը ուսումնասիրել է ֆրանսերեն և լատիներեն տառերի կապը՝ ներկայացնելով, թե որ տառերն են պահպանվել գրեթե անփոփոխ և որոնք են ենթարկվել ձևափոխությունների: Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ ֆրանսերեն տառերի ստեղծման մասին, կարողացել է ինքնուրույն օգտվել տարբեր տեղեկատվական աղբյուրներից, ինքնադրսևորվել և ունենալ թիմում աշխատելու հմտություններ: Յանա Հայրապետյանը պատրաստել և ներկայացրել է սահիկաշար՝ տառերի ստեղծման հետաքրքիր փաստերով։ Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ`ժամանակի ընթացքում տառերի փոփոխության մասին: Հետազոտական աշխատանքը նրա մոտ ձևավորել է ստեղծագործական և բանավոր խոսքի հմտություններ: Սովորողները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն, համագործակցային աշխատանք և ինքնուրույն մտածելու կարողություն: Նախագիծը նպաստեց նրանց լեզվական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ձևավորեց գեղագիտական ճաշակ և քննադատական մտածողություն: | |
|
| |
| Դիտումներ: 4 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
