|
Նախագծի թեման՝ «Challenges Faced by Elderly People in Goris» Պաշտպանության օր՝ հոկտեմբերի 23 Նախագիծն իրականացվել է «Անգլերեն» առարկայից՝ առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանի ղեկավարությամբ։ Նախագծային աշխատանքին մասնակցել են 7-րդ «Բ» դասարանի հետևյալ սովորողները՝
Արզանյան Գաբին ուսումնասիրել և հավաքագրել է տեղեկություններ տարեց մարդկանց առօրյա դժվարությունների վերաբերյալ։ Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ նրանց առջև ծառացած հիմնական խնդիրների մասին, զարգացրել տեղեկատվության որոնման, ընտրության և համակարգման կարողությունները։ Կարողացել է առանձնացնել կարևոր տեղեկությունները և ներկայացնել դրանք թեմային համապատասխան անգլերեն բառապաշարի կիրառմամբ։ Սարգսյան Նարեն կազմել է հարցազրույցի հարցերը և զբաղվել պատասխանների հավաքագրմամբ։ Սովորողը զարգացրել է հարցեր ձևակերպելու, զրուցակցին լսելու, պատասխանները գրանցելու և համակարգելու հմտությունները։ Աշխատանքի ընթացքում կատարելագործել է անգլերենով հաղորդակցվելու և տեղեկատվություն ներկայացնելու կարողությունները։ Սահակյան Յանան ուսումնասիրել է տարեց մարդկանց սոցիալական և առողջապահական աջակցության հետ կապված խնդիրները։ Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ տարեց մարդկանց առողջության պահպանման, սոցիալական աջակցության և խնամքի կարևորության մասին։ Զարգացրել է տեղեկատվությունը վերլուծելու, համադրելու և եզրակացություններ կատարելու կարողությունները։ Տատինցյան Անժելան ուսումնասիրել է տարեց մարդկանց հաղորդակցության, տեղաշարժման և առօրյա ծառայություններից օգտվելու դժվարությունները։ Սովորողը կարողացել է բացահայտել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են տարեց մարդկանց անկախ և հարմարավետ կյանքին։ Զարգացրել է հետազոտական, վերլուծական և անգլերենով տեղեկատվություն ներկայացնելու հմտությունները։ Հարությունյան Էլինան ուսումնասիրել է տարեց մարդկանց խնդիրների հնարավոր լուծումները և համայնքային աջակցության տարբերակները։ Սովորողը զարգացրել է քննադատական և ստեղծագործական մտածողությունը, կարողացել է առաջարկել պարզ և իրատեսական լուծումներ։ Աշխատանքի ընթացքում ձևավորել է պատասխանատվության, հոգատարության և համայնքային խնդիրների նկատմամբ գիտակից վերաբերմունք։ Աթանեսյան Արամը զբաղվել է վերջնական պրոդուկտի՝ տեղեկատվական բուկլետի կազմման և ձևավորման աշխատանքներով։ Սովորողը զարգացրել է թվային գործիքների կիրառման, տեղեկատվությունը համադրելու և տեսողական նյութեր ընտրելու հմտությունները։ Կարողացել է համակարգել հավաքագրված նյութերը և մասնակցել վերջնական աշխատանքի ձևավորմանը։ Սովորողները ցուցաբերել են հետաքրքրվածություն և ակտիվ մասնակցություն, համագործակցել միմյանց հետ, կատարել իրենց հանձնարարված առաջադրանքները։ Նախագիծը նպաստել է նրանց լեզվական, հետազոտական, հաղորդակցական և թվային կարողությունների զարգացմանը, ինչպես նաև տարեց մարդկանց նկատմամբ հարգալից և հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։ | |
|
| |
| Դիտումներ: 27 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




