|
Նախագծի թեման՝ «Մարդու ուղեղը․ ինչպես ենք մենք սովորում և հիշում» Պաշտպանության օր՝ նոյեմբերի 19 Նախագիծն իրականացվել է «Կենսաբանություն» առարկայից՝ առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցի ղեկավարությամբ։ Նախագծային աշխատանքին մասնակցել են 8-րդ «Ա», 8-րդ «Բ» և 8-րդ «Գ» դասարանի հետևյալ սովորողները՝ 1 Սահակյան Մարի Սահակյան Մարին ուսումնասիրել է մարդու ուղեղի կառուցվածքը և առանձնացրել ուղեղի հիմնական բաժինները։ Նա ձեռք է բերել գիտական տեղեկատվությունը համակարգելու և դրա հիման վրա ուղեղի կառուցվածքի մակետ պատրաստելու գործնական հմտություններ։ Ակունց Մարին ուսումնասիրել է ուղեղի հիմնական բաժինների գործառույթները և տեղեկատվության մշակման մեխանիզմները։ Դրսևորել է վերլուծական մտածողություն և բարդ կենսաբանական գործընթացները պարզ ու մատչելի ներկայացնելու կարողություն։ Պետրոսյան Միքայելը ուսումնասիրել է հիշողության տեսակները և կարճաժամկետ հիշողության առանձնահատկությունները։ Նա ձեռք է բերել տարբեր գիտական աղբյուրներ համեմատելու, վերլուծելու և եզրակացություններ կատարելու հմտություններ։ Լալայան Արտյոմը ուսումնասիրել է երկարաժամկետ հիշողության ձևավորման և տեղեկատվության պահպանման գործընթացները։ Ակտիվորեն մասնակցել է խմբային քննարկումներին և դրսևորել է սեփական տեսակետները հիմնավորելու կարողություն։ Բաբիկյան Ալեքսանդրը ուսումնասիրել է ուշադրության և կենտրոնացման դերը սովորելու գործընթացում։ Նա զարգացրել է պատճառահետևանքային կապեր բացահայտելու և ուսումնական նյութը քննադատաբար վերլուծելու կարողություններ։ Մեժլումյան Նարեն ուսումնասիրել է կրկնության, քնի և հանգստի ազդեցությունը սովորելու ու հիշելու արդյունավետության վրա։ Դրսևորել է ստեղծագործական մոտեցում՝ մասնակցելով տեղեկատվական պաստառի և մեթոդների ուղեցույցի ձևավորմանը։ Այվազյան Հակոբը կազմակերպել և իրականացրել է հիշողության ու ուշադրության գործնական փորձեր՝ պարզելու սովորելու մեթոդների արդյունավետությունը։ Ձեռք է բերել հետազոտական աշխատանք պլանավորելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ։ Մանուչարյան Ալենը իրականացրել է հարցումներ սովորողների շրջանում և ամփոփել ստացված արդյունքները։ Նա զարգացրել է փորձարարական տվյալները համեմատելու, վերլուծելու և դիագրամների տեսքով ներկայացնելու կարողություններ։ Հովհաննիսյան Մանվելը համադրել է խմբի անդամների հավաքագրած նյութերը և պատրաստել PowerPoint սահիկաշարը։ Դրսևորել է թվային գործիքներից արդյունավետ օգտվելու, տեղեկատվությունը կառուցվածքավորելու և թիմային աշխատանքին նպաստելու հմտություններ։ Պողոսյան Սամվելը համակարգել է վերջնական պրոդուկտի ստեղծման աշխատանքները և մասնակցել արդյունքների ներկայացմանը։ Աչքի է ընկել բարձր պատասխանատվությամբ, կազմակերպչական և հաղորդակցական հմտություններով։
| |
|
| |
| Դիտումներ: 29 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





