|
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի մասնակցությամբ, հանդիպել է 2025–2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում բարձր արդյունքներ գրանցած և տարբեր կարգի մրցանակների արժանացած 42 սյունեցի սովորողների հետ՝ արժևորելով նրանց գիտելիքը, աշխատասիրությունն ու նվաճումները։ Մրցանակակիրների թվում էին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ Լիլի Մալինցյանն ու Մանե Ավագյանը, որոնք իրենց հաջողություններով պատվով են ներկայացրել ինչպես դպրոցը, այնպես էլ Գորիս համայնքը։
Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անձամբ է ընդունում և խրախուսում այն դպրոցականներին, ովքեր իրենց գիտելիքով և նվաճումներով բարձր են պահում մարզի պատիվը՝ նրանց մաղթելով նոր հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կապանի երկրագիտական թանգարանում։ Վայրի ընտրությունը խորհրդանշական էր․ կազմակերպիչների համոզմամբ՝ յուրաքանչյուր սյունեցի պետք է ճանաչի իր հայրենիքի պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Այդ նպատակով օլիմպիադաների հաղթողներն այցելել են նաև «Սյունիքը ուրարտական ժամանակաշրջանում» թանգարանային ցուցադրություն՝ ավելի մոտիկից ծանոթանալով տարածաշրջանի հարուստ պատմությանը։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դպրոցականներին հանձնել է դիպլոմներ, գովասանագրեր և դրամական պարգևներ՝ բարձր գնահատելով նրանց գիտելիքը, նպատակասլացությունն ու համառ աշխատանքը։ Պարգևատրման պաշտոնական արարողությունից հետո առաջին կարգի մրցանակակիրները հյուրընկալվել են մարզպետի աշխատասենյակում, որտեղ անմիջական և բովանդակալից զրույց են ունեցել Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ժամանակակից կրթական մոտեցումները, սովորողների առաջընթացի հնարավորությունները, ինչպես նաև գիտելիքի, աշխատասիրության և նպատակասլացության կարևորությունը՝ անձնական և մասնագիտական հաջողությունների հասնելու ճանապարհին։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունները ոչ միայն անձնական ձեռքբերում են, այլև Սյունիքի կրթական համակարգի կարևոր նվաճում։ Նա վստահեցրել է, որ մարզային իշխանությունները շարունակելու են աջակցել տաղանդավոր ու նախաձեռնող երիտասարդներին՝ նպաստելով նրանց ներուժի լիարժեք բացահայտմանն ու զարգացմանը։ Ջերմորեն շնորհավորում ենք Լիլի Մալինցյանին և Մանե Ավագյանին, ինչպես նաև նրանց ուսուցիչներին՝ այս նշանակալի ձեռքբերման առթիվ։ Նրանց հաջողությունը գիտելիքի, աշխատասիրության, նպատակասլացության և ուսուցիչների նվիրված աշխատանքի գեղեցիկ արդյունքն է։ Մաղթում ենք մեր սովորողներին նորանոր հաջողություններ, բարձր նվաճումներ և անսպառ եռանդ՝ կրթական ճանապարհին նոր բարձունքներ նվաճելու և ապագայի հաղթանակները կերտելու համար։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանին՝ կրթության ոլորտի նկատմամբ ցուցաբերած մշտական հոգատարության, աջակցության և հետևողական վերաբերմունքի համար։ Դպրոցի կողքին լինելը, մեր սովորողների հաջողություններն արժևորելն ու կրթության դերը կարևորելը վկայում են այն մասին, որ լուսավոր ապագան կերտվում է միասնական ջանքերով, համագործակցությամբ և հավատով մեր երեխաների ներուժի նկատմամբ։ «Մաթեմատիկա» առարկայից՝
«Հայոց լեզու» առարկայից՝
«Ինֆորմատիկա» առարկայից՝
Մարզային փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած և Սյունիքի մարզպետի կողմից գովասանագրերի արժանացած սովորողներն են՝ «Մայրենի» առարկայից՝
«Մաթեմատիկա» առարկայից՝
| |
|
| |
| Դիտումներ: 127 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





