Նյութերը ենթաբաժնում: 976
Ցուցադրված նյութերը: 201-210
Էջեր: « 1 2 ... 19 20 21 22 23 ... 97 98 »


Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվել է կարևոր կրթական նախագիծ՝ ուղղված երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Դիտումներ: 360 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 25.11.2025 | Մեկնաբանություններ (0)

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շարունակում է ակտիվ մասնակցությունը պատմական և մշակութային հուշարձանների մաքրման ու պահպանության աշխատանքներին։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Դիտումներ: 257 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 24.11.2025 | Մեկնաբանություններ (0)

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանին տարակարգի հանրապետական հանձնաժողովի որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 4-ի 2758-Ա/2 հրամանով շնորհվել է ուսուցչի որակավորման 3-րդ աստիճանի տարակարգի։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Դիտումներ: 314 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 24.11.2025 | Մեկնաբանություններ (0)

Մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթական, սոցիալական և հոգեբանական ներառումը այսօր համարվում է առաջնահերթություն՝ ինչպես կրթական հաստատությունների, այնպես էլ պետական ու հասարակական կառույցների համար։ 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Դիտումներ: 325 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 24.11.2025 | Մեկնաբանություններ (0)

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում, երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Սկզբունքն ամրագրված է նաև բազմաթիվ միջազգային փաստաթղթերում և վերջին տարիներն իր ամրագրումն է գտել նաև ՀՀ օրենսդրությամբ: 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Դիտումներ: 224 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 24.11.2025 | Մեկնաբանություններ (0)

Երեխաների հոգեկան առողջության պահպանումը պահանջում է ոչ միայն ուշադրություն, այլև մշտական իրազեկվածություն։ Շատ կարևոր է՝ մեծահասակները կարողանան հասկանալ այն ազդանշանները, որոնք երեխաները փոխանցում են իրենց հուզական վիճակի մասին։ Սովորաբար հենց ծնողները և ուսուցիչներն են առաջինը նկատում հուզական կամ վարքային խնդիրների դրսևորումները։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Դիտումներ: 265 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 24.11.2025 | Մեկնաբանություններ (0)

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կրկին հաճելի առիթ ունի hպարտանալու իր սովորողների հաջողություններով։ Դպրոցի 6-րդ «Բ» դասարանի աշակերտ Ալեն Հայրապետյանը մասնակցել է «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիայի կողմից կազմակերպված «ԱԲԱԿ 2025» ամենամյա համահայկական օլիմպիադային և գրանցել բարձր արդյունք՝ դառնալով չեմպիոն։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Դիտումներ: 381 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 21.11.2025 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանի աշակերտները դասվար Ռիտա Շալունցի և ծնողների հետ այցելեցին Գորիսի մանկական գրադարան՝ մասնակցելու «Ես երեխա եմ և ունեմ...» թեմայով ուսուցողական դաս-պարապմունքին, որը նվիրված էր երեխաների իրավունքներին և պարտականություններին։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Դիտումներ: 315 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 21.11.2025 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի 11-12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգմամբ, ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված մենթորական ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Հակակոռուպցիոն կրթություն․ կոռուպցիա–բարեվարքություն, մասնագիտական բարեվարքություն, վարքականոնները պրակտիկայում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Դիտումներ: 254 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 17.11.2025 | Մեկնաբանություններ (0)

Տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց համապարփակ դասընթաց, որը ներառում էր երեք հիմնական բաղադրիչ՝ մեդիագրագիտություն, փաստերի ստուգում և անձնական տվյալների պաշտպանություն։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Դիտումներ: 426 | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ | Ամսաթիվ: 14.11.2025 | Մեկնաբանություններ (0)