|
Դեկտեմբերի 4-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Խառնուրդների բաժանման եղանակների կիրառությունը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Դաջունցը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Արեն Աղաբեկյանը, Միլի Աղաջանյանը, Ալեն Մանուչարյանը, Մարի Պետրոսյանը, 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Սամվել Պողոսյանը, Նարե Դալլաքյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտ Մանե Մարտիրոսյանը։ Աղաբեկյան Արեն Ուսումնասիրել է անհամասեռ խառնուրդները և ներկայացրել դրանց բաժանման հիմնական եղանակները։ Ձեռք է բերել փորձարարական աշխատանքի հիմնական հմտություններ և կարողություններ։ ԹԳՀԳ շրջանակում մասնակցել է վստահելի տեղեկատվական աղբյուրների որոնմանը և նյութի թվային ձևակերպմանը։ Վերլուծական աշխատանքը իրականացրել է բավարար մակարդակով։ Աղաջանյան Միլի Ձեռք է բերել գիտելիքներ անհամասեռ խառնուրդների և դրանց բաժանման եղանակների վերաբերյալ։ Մասնակցել է ֆիլտրման և մագնիսական բաժանման փորձերին, գրանցել է արդյունքները։ ԹԳՀԳ շրջանակում ձևակերպել է տեսական նյութը թվային փաստաթղթի տեսքով և մասնակցել սլայդի պատրաստմանը։ Դրսևորել է համագործակցային աշխատանքի հմտություններ, սակայն վերլուծական եզրահանգումները կատարել է մասնակի ինքնուրույնությամբ։ Մանուչարյան Ալեն Ուսումնասիրել է համասեռ խառնուրդները և ներկայացրել դրանց բաժանման եղանակները։ Ձեռք է բերել փորձի ընթացքը կազմակերպելու և արդյունքները գրանցելու կարողություններ և հմտություններ։ ԹԳՀԳ շրջանակում մասնակցել է փորձերի լուսանկարմանը և արդյունքների թվային գրանցմանը։ Վերլուծությունները կատարել է բավարար մակարդակով։ Մարտիրոսյան Մանե Խորացրել է գիտելիքները համասեռ խառնուրդների և դրանց բաժանման մեթոդների վերաբերյալ։ Ակտիվորեն մասնակցել է աղաջրի գոլորշիացման և թորման փորձերին, համեմատել է ստացված արդյունքները։ ԹԳՀԳ շրջանակում իրականացրել է տվյալների թվային մշակում, պատրաստել է գրաֆիկներ և պատկերավոր ներկայացումներ։ Կատարել է հիմնավորված եզրակացություններ և դրսևորել է զարգացած վերլուծական կարողություններ։ Պողոսյան Սամվել Մասնակցել է փորձերի արդյունքների վերլուծությանը և տարբեր բաժանման եղանակների համեմատությանը։ Ձևակերպել է ընդհանուր եզրակացություններ՝ ցուցաբերելով բավարար ներգրավվածություն։ ԹԳՀԳ շրջանակում մասնակցել է վերջնական թվային պրոդուկտի ստեղծմանը և նախագծի ներկայացմանը։ Ձեռք է բերել թիմում համագործակցելու և արդյունքները համակարգելու հմտություններ։ Դալլաքյան Նարե Խորացված կերպով վերլուծել է իրականացված փորձերի արդյունքները, համեմատել է ֆիլտրման, մագնիսական բաժանման, գոլորշիացման և թորման մեթոդների արդյունավետությունը։ Ձևակերպել է հիմնավորված եզրակացություններ և ներկայացրել է գիտական հիմնավորումներ։ ԹԳՀԳ շրջանակում ստեղծել է վերջնական թվային պրոդուկտը, համակարգել է թիմային աշխատանքը թվային միջավայրում և կազմակերպել նախագծի ներկայացումն ու պաշտպանությունը։ Դրսևորել է բարձր մակարդակի հետազոտական, վերլուծական և կազմակերպչական հմտություններ։ Պետրոսյան Մարի Մասնակցել է փորձերի արդյունքների վերլուծությանը և եզրակացությունների ձևակերպմանը։ Համեմատել է բաժանման եղանակների արդյունավետությունը՝ ցուցաբերելով բավարար ակտիվություն։ ԹԳՀԳ շրջանակում աջակցել է վերջնական թվային ներկայացման պատրաստմանը և թիմային աշխատանքի կազմակերպմանը։ Ձեռք է բերել տվյալների մշակման և համագործակցային աշխատանքի հիմնական հմտություններ։
| |
|
| |
| Դիտումներ: 104 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



