«Գազավորված ըմպելիքնեիի գաղտնիքը. ածխաթթու գազի լուծված վիճակը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Գազավորված ըմպելիքնեիի գաղտնիքը. ածխաթթու գազի լուծված վիճակը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Դաջունցը, «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Էլենա Հովսեփյանը, Միլի Մաշուրյանը, Մարի Սահակյանը, Հայկ Միրումյանը, 7-րդ «Բ» դասարանի աշակերտ Եվա Ավագյանը, Արտյոմ Հովսեփյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Գոռ Ծատրյանը։

Հովսեփյան Էլեն

Ամրապնդել է իր գիտելիքները լուծույթների վերաբերյալ, ուսումնասիրել է գազավորված ըմպելիքների հատկությունները և ածխաթթու գազի լուծման պրոցեսը։ Ինքնուրույն կազմել և ներկայացրել է թեմային համապատասխան սլայդային նյութ։ Ձեռք է բերել խմբում արդյունավետ համագործակցելու, հավաքագրված տվյալները վերլուծելու, առաջացած հարցերն ու խնդիրները ձևակերպելու և սեփական տեսակետը հիմնավոր կերպով ներկայացնելու կարողություններ և հմտություններ։

Մաշուրյան Միլին

Ընդլայնել է իր գիտելիքները գազավորված ըմպելիքների վերաբերյալ, ուսումնասիրել է դրանց կազմությունը և ածխաթթու գազի լուծման գործընթացը։ Սովորողը դրսևորել է խմբային աշխատանքի հմտություններ, կարողացել է բացահայտել առաջացած խնդիրները և ներկայացնել դրանք քննարկման ընթացքում։

Սահակյան Մարի

Ուսումնասիրել է գազավորված ըմպելիքների կենսաբանական ազդեցության հետևանքները, ստացված փորձառությունը համեմատել է իր նախնական գիտելիքների հետ։ Կատարել է համապատասխան վերլուծություններ և ձևակերպել հիմնավորված եզրակացություններ։ Ձեռք է բերել թիմում արդյունավետ աշխատելու կարողություններ և հմտություններ։

Ավագյան Եվա

Ամրապնդել է իր գիտելիքները թեմայի վերաբերյալ, ուսումնասիրել է գազավորված ըմպելիքների և ածխաթթու գազի լուծման պրոցեսի հետ կապված խնդիրները։ Համեմատել է ստացված տվյալները, իրականացրել է վերլուծություններ և ձևակերպել համապատասխան եզրակացություններ։

Հովսեփյան Արտյոմ

Մասնակցել է խմբային աշխատանքին, ձեռք է բերել թիմում համագործակցելու կարողություններ և հմտություններ։ Թեմայի վերաբերյալ ցուցաբերել է մասնակի ներգրավվածություն։

Միրումյան Հայկ

Ձեռք է բերել թեմայի վերաբերյալ հիմնական գիտելիքներ, մասնակցել է խմբային աշխատանքին և ձևավորել թիմում աշխատելու կարողություններ։

Ծատրյան Գոռ

Մասնակցել է խմբային աշխատանքին, ձեռք է բերել թիմում աշխատելու սկզբնական կարողություններ և հմտություններ, սակայն դրսևորել է սահմանափակ ակտիվություն թեմայի ուսումնասիրության և վերլուծության ընթացքում։

    

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.12.2025)
Դիտումներ: 181 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar