«Լեզուն և մշակույթը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Լեզուն և մշակույթը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը, «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդսարյանը, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանը, «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Գոռ Մուսայելյանը, Էնրի Յոլյանը, Էրիկ Շալունցը, Մարիամ Սարգսյանը, 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Նանե Սարյանը, Գոռ Տատինցյանն ու Գոռ Օսիպովը։

Յոլյան Էնրի

Հավաքագրել և ուսումնասիրել է տեղեկութուններ հայկական, անգլիական և ֆրանսիական մշակույթի մասին: Նա զարգացրել է սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը: Ճանաչել է հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորել մշակութային գրագիտություն ու ճաշակ:

Մուսայելյան Գոռ

Գոռի մոտ զարգացել են ստեղծագործական հմտությունները: Առաջադրված խնդիրներին մոտենում է ստեղծագործաբար՝ առաջարկելով նոր լուծումներ:

Սարգսյան Մարիամ

Մարիամը պատրաստել է պաստառ: Նրա մոտ զարգացել են ինքնուրույն աշխատելու և աշխատանքը համագործակցելով կատարելու հմտություններ: Ինքնուրույն և հետևողականորեն կատարել է առաջադրանքները: Աշխատանքը կատարել է պատասխանատվությամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Սովորել է հարգել և գնահատել ընկերների կարծիքները:

Օսիպով Գոռ

Գոռի մոտ զարգացել են հետազոտական հմտութունները: Տարբեր աղբյուրներից (համացանց, գրքեր) հավաքել է տեղեկություններ, համեմատել, համադրել, վերլուծել՝ ներկայացնելով նաև սեփական կարծիքը:

Սարյան Նանե

Պատրաստել է սահիկահանդես: Ունի մեդիագրագիտություն: Առաջադրված խնդիրները լուծել է ստեղծագործաբար՝ արդյունավետ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները: Արժևորում է թվային տեխնոլոգիաների դերը մշակութային արժեքների և լեզվի պահպանման գործում: Կարողանում է մտքերն արտահայտել բանավոր խոսքով՝ հաղորդակցվելով նաև անգլերենով և ֆրանսերենով:

Տատինցյան Գոռ

Գոռի մոտ զարգացել է լեզվամտածողությունը: Կարողանում է բանավոր և գրավոր շարադրել մտքերը՝ անհրաժեշտության դեպքում թարգմանություններ կատարելով:

Շալունց Էրիկ

Էրկը մեծ առաջընթաց է գրանցել հետազոտական հմտությունների զարգացման գործում։ Նա կարողանում է տարբեր աղբյուրներից՝ ինչպես համացանցից, այնպես էլ գրքերից, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ, դրանք համեմատել ու համադրել, կատարել վերլուծություններ և ներկայացնել սեփական տեսակետը՝ հիմնավորելով իր մտքերն ու եզրակացությունները։

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.12.2025)
Դիտումներ: 123 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar