«Матрешка - символ России и русской души» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 25-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Матрешка - символ России и русской души» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Գոռ Հակոբջանյանը, Էլենա Հովսեփյանը, Ալեն Մանուչարյանը, Դավիթ Մեծոյանը, Հայկ Միրումյանը, Մարի Ջհանգիրյանը, Միքայել Պետրոսյանը։

Հակոբջանյան Գոռը հավաքագրել է մատրյոշկայի ծագման և պատմական նախատիպերի մասին տեղեկություն, ձեռք է բերել այդ թեմայով գիտելիքների մեծ պաշար և հմտացել է թեմային համապատասխան տեղեկություններ հավաքելու գործում։

Հովսեփյան Էլենն ուսումնասիրել է Հակոբջանյան Գոռի հավաքագրած տեղեկությունը, սովորել է առանձնացնել կարևորը երկրորդականից, ընդհանրացնել կրկնվող տեղեկությունները, դասակարգել նյութերը ըստ առաջնահերթության։

Ջհանգիրյան Մարին գիտելիքներ է ձեռք բերել մատրյոշկայի խորհրդանշական իմաստների մասին և հմտացել այդ գիտելիքները մատչելի ներկայացնելու գործում։

Մանուչարյան Ալենն ուսումնասիրել է մատրյոշկայի գույների, պատկերների և ձևերի նշանակությունը, հմտացել գույնի, ձևի և պատկերի համադրություն ստեղծելու գործում։

Մեծոյան Դավիթն ուսումնասիրել է մատրյոշկայի գույների, պատկերների և ձևերի նշանակությունը, հմտացել դրանց համադրությունը ներկայացնելու և մեկնաբանելու գործում։

Միրումյան Հայկը մասնակցել է պաստառի պատրաստման գործին, կատարել է հավաքագրված տեղեկույթի՝ ռուսերենից հայերեն թարգմանություն, հմտացել թարգմանություն կատարելու գործում։

Պետրոսյան Միքայելը վերանայել է կատարված աշխատանքները, նախագիծը ավարտուն տեսքի է բերել և հմտացել կատարած աշխատանքը ամփոփելու, թերությունները շտկելու, աշխատանքը ավարտուն տեսքի բերելու գործում։

    

    

    

  
 

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.02.2026)
Դիտումներ: 14 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar