|
Մարտի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Ֆրակտալները բնության մեջ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցը, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Սիրուշ Բաղդասարյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Գոռ Առաքելյանը, Դավիթ Բաղունցը,Հայկ Ղազարյանը, Մխիթար Բակունցը, Նարե Ղահրամանյանը, Ալեն Աթաբեկյանը, Գևորգ Մանուկյան։ Առաքելյան Գոռն ուսումնասիրել է ֆրակտալների մաթեմատիկական կառուցվածքը և բացահայտել նրանց հիմնական առանձնահատկությունները՝ ինքնանմանությունը և կրկնվող օրինաչափությունները։ Նա խորացրել է գիտելիքները ֆրակտալների կիրառության վերաբերյալ և դրսևորել է վերլուծական մտածողություն: Բաղունց Դավիթը ձեռք է բերել տեղեկատվություն որոնելու, վերլուծելու և ամփոփելու կարողություններ։ Նա ակտիվորեն մասնակցել է խմբային քննարկումներին, դրսևորել է քննադատական մտածողություն և կարողացել է հիմնավորել իր տեսակետները։ Ղազարյան Հայկն ուսումնասիրել է ֆրակտալների դրսևորումները բնության մեջ՝ հատկապես բույսերի ճյուղավորման և բնական կառուցվածքների օրինակներով։ Նա դրսևորել է լավ կազմակերպչական և հաղորդակցական հմտություններ՝ նպաստելով թիմային աշխատանքի արդյունավետությանը։ Բակունց Մխիթարը ձեռք է բերել տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ՝ ֆրակտալների թեմայով նյութերի որոնման, ընտրության և ներկայացման ընթացքում։ Նա մասնակցել է նախագծի տեսողական նյութերի և ներկայացման պատրաստմանը։ Ղահրամանյան Նարեն դրսևորել է ստեղծագործական մոտեցում՝ պատրաստելով թեմային համապատասխան պաստառներ և տեսողական նյութեր։ Նա զարգացրել է տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունը։ Աթաբեկյան Ալենն ակտիվորեն մասնակցել է նախագծային աշխատանքի ընթացքում իրականացված քննարկումներին և ցուցաբերել է համագործակցային աշխատանքային հմտություններ։ Նա ձեռք է բերել տեղեկատվություն որոնելու, համեմատելու և վերլուծելու կարողություններ: Մանուկյան Գևորգը կատարել է խորքային ուսումնասիրություն և ամփոփել է ֆրակտալների մասին հիմնական գիտելիքները (պատմություն, ազդեցություններ), դրսևորելով բարձր ուսումնական հետաքրքրասիրություն և հիմնավորված մոտեցում։ Նրա մոտ նախագծային աշխատանքի ընթացքում աչքի է ընկել բարձր աշխատանքային կարգապահությամբ և պարտաճանաչությամբ։ Այս հատկությունները նպաստել են նրա՝ որպես թիմի անդամի արդյունավետության բարձրացմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 65 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




