|
Մարտի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Գորիսի ջերմային հետքը. ջերմափոխանակությունը քաղաքային միջավայրում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Հայկ Օհանյանը, «Հայաստանի աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Մարթա Միրաքյանը, Նարե Մինասյանը,Նարե Պետրոսյանը, Արամ Մկրտչյանը, Տիգրան Մարգարյանը, Ալեն Դադունցը։ Մարթա Մինասյանը նախագծային աշխատանքի արդյունքում սովորել է բանավիճել ընկերների հետ, լսել տարբեր կարծիքներ, խթանել խմբի ստեղծագործականությունը: Նրա մոտ դրսևորվել են բնավորության հետաքրքիր հատկանիշներ, ինքնաքննադատական մտածողություն: Նարե Մինասյանն իրեն ցուցաբերել է որպես աշխատանքների լավ համակարգող, պարտաճանաչ և պատասխանատու աշակերտ, թիմի անդամ: Արդյունքում նրա մոտ ձևավորվել է իր սեփական աշխատանքը ներկայացնելու հմտություն: Նարե Պետրոսյանը հավաքագրել է բազմաբնույթ տեղեկույթ, օգտվել հանացանցային, պատմական աղբյուրներից, քարտեզներից: Նախաձեռնել և պատրաստել է սահիկը, որտեղ քայլ առ քայլ ներկայացված է ամբողջ աշխատանքը: Վերլուծել, գնահատել և ներկայացրել է անհրաժեշտ տվյալներ, դրսևորել հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն: Ալեն Դադունցն ամրապնդել է իր գիտելիքները Նրա մոտ ձևավորվել են թիմային աշխատանքի և համագործակցելու կարողություններ: Արամ Մկրտչյանի մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում` հանձնարարված աշխատանքները կատարելու, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտություններ: Կարողացել է իր գիտելիքների ողջ պաշարն օգտագործել նախագծային աշխատանքի հաջող իրականացման համար: Տիգրան Մարգարյանը ցուցաբերել է նպատակասլացություն, փաստերը հավաքագրելու, համադրելու ունակություններ: Նրա մոտ ձևավորվել է սեփական կարողությունների նկատմամբ ինքնավստահություն, նա դարձել է ավելի շփվող, հետաքրքիր, բաց` նորն ընդունելու և քննարկելու:
| |
|
| |
| Դիտումներ: 35 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


