«Ֆրանսիական նորաձևություն» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Մարտի 17-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Ֆրանսիական նորաձևություն» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Ալեն Դավթյանը, Խաչիկ Հովակիմյանը, 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Սարգիս Գրիգորյանը, Հայկ Ջհանգիրյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Ալբերտ Ջավադյանը, Մանան Օրդյանը, Լիլիթ Սահակյանը։

Ալեն Դավթյանը հավաքագրել և համակարգված ներկայացրել է ֆրանսիական նորաձևության պատմությունը` 19-րդ դարից մինչև այսօր: Սովորողը ձեռք է բերել համապարփակ գիտելիքներ նորաձևության զարգացման փուլերի մասին, կարողացել է ինքնուրույն հավաքագրել, համակարգել և վերլուծել տեղեկատվությունը`ցուցաբերելով տրամաբանական և կառուցվածքային մտածողություն:

Խաչիկ Հովակիմյանը պատրաստել է տեսանյութ`«Mon style préféré» թեմայով: Սովորողը զարգացրել է ստեղծագործական մտածողությունը, կիրառել է իր թվային հմտությունները և կարողացել է ինքնուրույն ներկայացնել իր նախընտրած ոճը:

Ալբերտ Ջավադյանը հավաքագրել է տեղեկատվություն ֆրանսիացի հայտնի դիզայներների (Coco Chanel, Dior, Yves Saint Laurent…) մասին: Նախագծային աշխատանքն օգնել է սովորողին զարգացնել տեղեկատվության որոնման, համադրման և վերլուծական հմտությունները:

Սարգիս Գրիգորյանը հավաքագրել է տեղեկատվություն` Ֆրանսիայում ժամանակակից նորաձևության տենդենցների մասին: Սովորողը ձեռք է բերել արդի նորաձևության մասին գիտելիքներ, զարգացրել է վերլուծական մտածողությունը և կարողացել է գնահատել նորաձևության ժամանակակից միտումները:

Մանանա Օրդյանը հավաքագրել է նորաձևության բառապաշարը` ֆրանսերենով (vêtements, accessoires, couleurs…): Նախագծային աշխատանքն օգնել է սովորողին ընդլայնել բառապաշարը, զարգացնել լեզվական կարողությունները և ճիշտ կիրառել տարբել առաջադրանքներում:

Հայկ Ջհանգիրյանը ներկայացրել է ֆրանսիական և հայկական նորաձևության տարբերությունը: Հետազոտական աշխատանքը նրա մոտ ձևավորել է սեփական ժամանակը ճիշտ տնօրինելու կարողություն: Սովորողի մոտ զարգացել է համեմատական վերլուծության կարողությունը, կարողացել է բացահայտել մշակութային տարբերությունները և ձևակերպել հիմնավորված եզրակացություն:

Լիլիթ Սահակյանը հավաքագրել է տեղեկույթ` ֆրանսիական նորաձևությունը մեդիայում: Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ ֆրանսիական նորաձևության մասին, կարողացել է ինքնուրույն օգտվել տարբեր տեղեկատվական աղբյուրներից, ինքնադրսևորվել և ունենալ թիմում աշխատելու հմտություններ:

Նախագծի ավարտին սովորողները ներկայացրել են «Le verdict de la mode» թեմայով հետաքրքիր և ստեղծագործ ներկայացում՝ հանդես գալով տարբեր դերերով (մեղադրող, պաշտպան, դատավոր, հաղորդավար): Ներկայացումը հագեցած էր հումորով, ստեղծագործական մոտեցումներով և լեզվական ճիշտ կիրառմամբ: Սովորողները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն, համագործակցային աշխատանք և ինքնուրույն մտածելու կարողություն: Նախագիծը նպաստել է նրանց լեզվական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ձևավորել գեղագիտական ճաշակ և քննադատական մտածողություն:

    

    

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.03.2026)
Դիտումներ: 16 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar