|
Ապրիլի 8-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հայաստանը հնագույն քարտեզներում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» դասարանի աշակերտներ Յուլյա Օհանջանյանը, Լիլի Սարգսյանը, 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Վիկա Աբրահամյանը, Կատրին Արզումանյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտներ Լիլի Հովհաննիսյանը, Ալեն Գևորգյանը, Տիգրան Մկրտչյանը։ Յուլյա Օհանջանյանը վերլուծել, գնահատել և ներկայացրել է անհրաժեշտ տվյալներ, դրսևորել բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ: Նախագծային աշխատանքի արդյունքում ձեռք է բերել ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ: Լիլի Սարգսյանը դրսևորել է մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, իրեն ցուցաբերել է որպես աշխատանքների լավ համակարգող, պարտաճանաչ և պատասխանատու աշակերտ, թիմի անդամ: Լիլի Հովհաննիսյանը ցուցաբերել է իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ, դրսևորել կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ, հավաքագրել է բազմաբնույթ տեղեկույթ: Ալեն Գևորգյանը ամրապնդել է իր գիտելիքները Նրա մոտ ձևավորվել են թիմային աշխատանքի և համագործակցելու կարողություններ: Տիգրան Մկրտչյանը ցուցաբերել է որպես աշխատանքների լավ համակարգող, պարտաճանաչ և պատասխանատու աշակերտ: Արդյունքում նրա մոտ ձևավորվել է իր սեփական աշխատանքը ներկայացնելու հմտություն: Վիկա Աբրահամյանի մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում` հանձնարարված աշխատանքները կատարելու, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտություններ: Որոնել և օգտագործել է բազմաբնույթ տեղեկույթ, խթանել խմբի ստեղծագործականությունը։ Կատրին Արզումանյանը մասնակցել է քննարկումներին, նրա մոտ ձևավորվել է թիմում աշխատելու և համագործակցելու կարողություններ, հետաքրքրասիրություն քարտեզների, նրա տարրերի հանդեպ, կարողացել է օգտվել հանացանցային, պատմական աղբյուրներից, քարտեզներից:
| |
|
| |
| Դիտումներ: 13 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






