|
Ապրիլի 9-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Կենսաբանական բջջի գույները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Ակլունցը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Լիլի Առաքելյանը, Նանե Սիմոնյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Հայկ Ամարյանը, Սոնա Զիլֆուղարյանը, Մանվել Հովհաննիսյանը, Տիգրան Ղազարյանը, Ռուբեն Օհանյանը։ Ամարյան Հայկը ձեռք է բերել բջջի կառուցվածքի և օրգանոիդների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, կարողանում է դիտարկել և համեմատել բջջի բաղադրիչները գունավորված պատկերներում զարգացրել է վերլուծական մտածողություն և ինքնուրույն եզրակացություններ անելու հմտություն: Զիլֆուղարյան Սոնան յուրացրել է բջջի գունավորման նշանակությունն ու մեթոդները, կարողանում է տարբերել բջջի հիմնական մասերը և ներկայացնել դրանց գործառույթները, զարգացրել է տեղեկատվությունը համակարգելու և ներկայացնելու կարողություն: Հովհաննիսյան Մանվելը տիրապետում է բջջի կառուցվածքի վերաբերյալ հիմնական գիտելիքներին, կարողանում է կատարել դիտարկումներ և նկարագրել տեսածը, զարգացրել է գործնական աշխատանքի և խմբային համագործակցության հմտություններ: Ղազարյան Տիգրանը ձեռք է բերել գիտելիքներ բջջի օրգանոիդների և դրանց գունային տարբերակման մասին, կարողանում է վերլուծել դիտարկված նյութը և համեմատություններ կատարել, զարգացրել է խնդիրների լուծման և տրամաբանական մտածողության հմտություններ: Օհանյան Ռուբենը հասկանում է բջջի կառուցվածքի և ներկման գործընթացի կարևորությունը, զարգացրել է ուշադրություն և ճշգրիտ դիտարկում կատարելու հմտություններ: Առաքելյան Լիլին յուրացրել է բջջի բաղադրիչների մասին տեսական գիտելիքները, կարողանում է ստեղծագործաբար ներկայացնել բջջի կառուցվածքը (պաստառ, սահիկաշար), զարգացրել է հաղորդակցման և ներկայացման հմտություններ: Սիմոնյան Նանեն տիրապետում է բջջի կառուցվածքի և գունավորման հիմունքներին, կարողանում է վերլուծել և ամփոփել ստացված տեղեկատվությունը, զարգացրել է ինքնուրույն աշխատանքի և եզրակացություն ձևակերպելու հմտություններ:
| |
|
| |
| Դիտումներ: 77 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



