«Ֆրանսիական և ամերիկյան հայտնի երգիչները և նրանց երգերը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Ապրիլի 9-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Ֆրանսիական և ամերիկյան հայտնի երգիչները և նրանց երգերը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Ինեսա Բաղդագյուլյանը, Նարեկ Գևորգյանը, Նոյ Զեյնալյանը, Ավետ Թունյանը, 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Հասմիկ Հակոբյանը, Արմեն Բաբայանը, Ալեն Մուրադյանը։

Նոյ Զեյնալյանն ընտրել և ներկայացրել է ֆրանսիական հայտնի երգիչների կյանքն ու գործունեությունը: Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ ֆրանսիական մշակույթի ոլորտում, կարողացել է կիրառել ձեռք բերած գիտելիքները տարբեր իրավիճակներում և ձևավորել հաղորդակցական հմտություններ:

Ավետ Թունյանը ընտրել և ներկայացրել է ամերիկյան հայտնի երգիչների կյանքն ու գործունեությունը: Սովորողը ձեռք է բերել գիտելիքներ երաժշտության ոլորտում, զարգացրել է իր խոսքային կարողությունները և կարողացրել է համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները:

Նարեկ Գևորգյանը ներկայացրել է ընտրված երգերից մեկի բառերը և թարգմանությունը: Նա ներկայացրել է ընտրված երգչի կյանքի կարևոր փուլերը և գործունեությունը: Սովորողի մոտ զարգացել է վերլուծական մտածողությունը, կարողացել է առանձնացնել կարևոր տեղեկատվությունը և ձևակերպել իր խոսքը հստակ ու գրագետ:

Ալեն Մուրադյանը ներկայացրել է ֆրանսիական և ամերիկյան երաժշտական ոճերի համեմատական աղյուսակը: Սովորողը ձեռք է բերել համադրական վերլուծության կարողություն և զարգացրել է իր ստեղծագործական մտածողությունը:

Արմեն Բաբայանը ստեղծել է տեսանյութ երգիչների մասին: Նա անդրադարձել է ժամանակակից երգիչների դերին և գործունեությանը: Սովորողը կարողացել է ներկայացնել սեփական կարծիքը, հիմնավորել այն և մասնակցել քննարկումների:

Հասմիկ Հակոբյանը պատրաստել է տեսանյութ`«Իմ սիրելի երգիչը» թեմայով: Սովորողը զարգացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հմտությունները և ստեղծագործական հմտությունները:

Ինեսա Բաղդագյուլյանն ամփոփել և ներկայացրել է ամբողջ նախագծի վերջնական արդյունքը: Սովորողը կարողացել է համակարգել ստացված տեղեկատվությունը, ձևակերպել եզրակացություններ և ներկայացնել դրանք հստակ ու հասկանալի ձևով:

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.04.2026)
Դիտումներ: 157 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar