«Մարմնի և լեզվի ներդաշնակություն» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Ապրիլի 17-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Մարմնի և լեզվի ներդաշնակություն» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Անուշ Սարգիսջանյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչ Ռոբերտ Արզումանյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 9-րդ «Գ» դասարանի աշակերտներ Կարեն Մանանյանը, Էլեն Շահնազարյանը, Էդիկ Ստեփանյանը, Հռիփսիմե Վարդանյանը, Ալեքս Տոռոզյանը, Նվեր Օհանջանյանը, Լիլի Մալինցյանը։

Կարեն Մանանյանը հավաքագրել է հիմնական տեղեկատվությունը մարմնի լեզվի մասին՝ կեցվածք, ժեստեր, հայացք, ինտոնացիա և այլն։ Սովորողը զարգացրել է ստեղծագործական մտածողությունը։ Կարողանում է գտնել և վերլուծել տեղեկատվությունը մարմնի լեզվի փոխկապակցվածության մասին։

Էլեն Շահնազարյանը պատրաստել է օրինակ-տեքստեր՝ բուկլետում և տեսանյութում օգտագործելու համար։ Նրա մոտ ձևավորվել են թիմային աշխատանքի և համագործակցելու կարողություններ։

Էդիկ Ստեփանյանը կազմել է բուկլետի կառուցվածքը, ձևավորել է բուկլետը՝ օգտագործելով գույներ, պատկերներ, շեշտադրումներ։ Նրա մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում, հանձնարարված աշխատանքները ճիշտ և ժամանակին կատարելու հմտություններ։

Հռիփսիմե Վարդանյանը գրառել է տեսանյութի սցենարը՝ ներառելով բացատրություններ, օրինակներ և իրավիճակային տեսարաններ։ Ստեղծել է խոսքի տեքստեր դերակատարների համար։ Նրա մոտ ձևավորվել են մեդիագրագիտության կարողություններ, տեղեկույթը համակարգելու ունակություն։

Նվեր Օհանջանյանը նկարահանել է տեսանյութը՝ ապահովելով որակյալ պատկեր և ձայն։ Զարգացրել է թվային և տեխնոլոգիական հմտություններ, օգտագործել է համակարգչային ծրագրեր՝ նյութերը մշակելու և ներկայացնելու համար։

Լիլի Մալինցյանը զարգացրել է կազմակերպչական և առաջնորդական հմտություններ, համակարգել է խմբի աշխատանքը, բաշխել առաջադրանքները և հետևել դրանց կատարմանը։

Բոլոր աշակերտների մոտ զարգացել են համագործակցության, ինքնարտահայտման, քննադատական մտածողության և ինքնավստահության հմտությունները։

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.05.2026)
Դիտումներ: 179 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar