|
Ապրիլի 30-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Հայկական սպորտի պատմությունը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչ Ռոբերտ Արզումանյանը, «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտ Մենուա Ալեքսանյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Էրիկ Խաչատրյանը, Պարգև Հայրապետյանը, Գոռ Ծատրյանը, Էմին Հովակիմյանը, Լևոն Ղազարյանը, Մանե Մարտիրոսյանը։ Խաչատրյան Էրիկ Կարողանում է թեմային համապատասխան նախնական պլան մշակել, հավաքագրել հայկական սպորտի պատմությանն առնչվող տեղեկատվություն: Կարողանում է վերլուծել տեղեկատվությունը և տարբերել առաջնայինը երկրորդականից: Ցուցաբերել է համագործակցային աշխատանքի հմտություն: Կարողանում է ներկայացնել սեփական մտքերը, կիրառում է տեխնոլոգիական գործիքներ: Աշխատանքի ընթացքում ցուցաբերել է նախաձեռնողականություն, պատասխանատվություն: Հայրապետյան Պարգև Կարողանում է գրքերից և համացանցից թեմային համապատասխան տեղեկատվություն փնտրել, ներկայացնել խմբում: Կարողանում է գնահատել աղբյուրների հավաստիությունը ոչ ճշգրիտ տվյալներից: Զարգացրել է վերլուծական մտածողություն, կատարում է հիմնավորված եզրակացություն: Նախագծի կատարման ընթացքում կարողացել է լսել և համագործակցել: Տեղեկատվությունը ներկայացնում է հստակ, տրամաբանական և հասկանալի ձևով՝ կիրառելով խոսքային և տեխնոլոգիական միջոցներ: Ցուցաբերել է ինքնուրույնություն և հետաքրքրվածություն ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ: Ծատրյան Գոռ Կարողանում է ինքնուրույն օգտվել համացանցից, ուսումնասիրել Հայաստանի մարզաձևերի ձևավորման և զարգացման պատմությունը, վերհանել յուրաքանչյուր մարզաձևի առանձնահատկությունները: Կարողանում է համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, ներկայացնում է տրամաբանական և համակարգված ձևով: Զարգացրել է հետազոտական մտածողությունը, կարողանում է ձևակերպել սեփական տեսակետը, հիմնավորել այն փաստերով: Ունի զարգացած հաղորդակցական հմտություն: Ձեռք է բերել ժամանակի կառավարման հմտություն, աշխատանքի ընթացքում ցուցաբերել է պատասխանատվություն և ինքնուրույնություն: Հովակիմյան Էմին Կարողանում է հայ հայտնի մարզիկների կենսագրական տվյալների ուսումնասիրություն կատարել, ներկայացնել և համեմատել առկա այլ տվյալների հետ: Քննադատաբար է մոտենում տեղեկատվության հավաստիությանը և ուշադրության կենտրոնացման ու բաշխման շնորհիվ գտնում տարբեր աղբյուրներում առկա հակասությունները: Ցուցաբերել է վերլուծական մտածողություն. նկարագրել է ոչ միայն մարզիկների գործունեությունը, այլև գնահատել դրանց ազդեցությունն ու նշանակությունը: Ցուցաբերել է համագործակցելու ցանկություն, մասնակցել քննարկումներին և խմբային աշխատանքներին: Ալեքսանյան Մենուա Փաստերով և օրինակներով նկարագրում է հայկական սպորտի պատմության մեջ հայ մարզիկների ազդեցությունը: Կարողանում է կատարել պատճառահետևանքային վերլուծություն, հասկանում է մարզիկների գործունեության ազդեցությունը: Կարողանում է ոչ միայն ներկայացնել փաստեր, այլև դրանք մեկնաբանել և հիմնավորված եզրակացություններ կատարել: Ունի զարգացած քննադատական մտածողություն, տարբերում է կարևոր տեղեկատվությունը, կատարում համեմատություններ տարբեր ժամանակաշրջանների միջև: Իր խոսքով և ստեղծագործական մոտեցմամբ կարողացել է հետաքրքիր դարձնել հետազոտական աշխատանքի կատարման ընթացքը: Ղազարյան Լևոն Ստացված տեղեկությունները կարողանում է ամփոփել, ամբողջացնել, եզրակացության կազմել: Կարողանում է վերլուծել տվյալների միջև եղած կապերը, հիմնավորված գնահատականներ տալ ուսումնասիրված նյութին: Համեմատում է տարբեր տեսակետներ, ձևավորել է սեփական դիրքորոշումը ուսումնասիրովող թեմայի վերաբերյալ: Մարտիրոսյան Մանե Կարողանում է պատրաստել տեսասահիկ, պահպանել ներկայացման ձևաչափը: Ֆիզկուլտուրայի տեսանկյունից հասկանում է հայկական սպորտի պատմական և դաստիարակչական նշանակությունը, գնահատում մարզիկների ներդրումը և սպորտի ազդեցությունը հասարակության վրա: Ըստ պատմական հաջորդականության կարողանում է պահպանել ժամանակգրական հաջորդականությունը, հիմնավորում պատմական փաստերը: Կարողանում է արդյունքվետ օգտագործել թվային գործիքները, ներկայացնում է գրագետ և ընթեռնելի, կիրառել նկարներ, աղյուսակներ: Կարողանում է լսարանի առաջ վստահ ներկայացնել աշխատանքը, պատասխանել հարցերին:
| |
|
| |
| Դիտումներ: 70 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



