Սիրուշ Մարտունի Բաղդասարյան
Սիրուշ Մարտունի Բաղդասարյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 29֊ին Գորիս քաղաքում։ 1967-1977 թվականներին սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում։
1977-1981 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան աշխատանքային դրոշի կարմիր շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ավարտելով ստացել է մաթեմատիկայի ուսուցչի որակավորում։
Աշխատանքային փորձը
- 1981-1993 թվականներին աշխատել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։
- 1993 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
Դասավանդող առարկաները
- Մաթեմատիկա
- Հանրահաշիվ
- Երկրաչափություն