ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Հաշվապահական հաշվառման բաժինը (այսուհետև՝ հաշվապահություն) «Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Դպրոց) կառուցվածքային ինքնուրույն ստորաբաժանում է, որը գտնվում է Դպրոցի տնօրինության ներքո:
Հաշվապահությունը ղեկավարում է գլխավոր հաշվապահը, որը նշանակվում և ազատվում է պաշտոնից տնօրենի հրամանով:
Հաշվապահության կազմն ու հաստիքացուցակը հաստատում է տնօրենը:
Հաշվապահությունն իր գործունեությամբ ղեկավարվում է «Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ ֆինանսներին նախարարի հրամաններով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սյունիքի մարզպետարանի հանձնարարականներով, Դպրոցի կանոնադրությամբ, տնօրենի հրամաններով:
Հաշվապահ՝ Արմանուշ Թոխունց
Էլ. փոստ՝