Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Մաթեմատիկա» առարկայից կայացավ խաղ-վիկտորինա` 5-րդ «Ա» և 5-րդ «Գ» դասարանների աշակերտների միջև, որը կազմակերպել էր ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը։ Խաղ-վիկտորինան կրում էր «Բարի գալուստ մաթեմատիկայի հրաշքների մոլորակ» անվանումը։ Թիմերը նախ ներկայացան, տվեցին խմբի համար ընտրված անվան բացատրությունը, ապա ներկայացնելով մաթեմատիկայի պատմությունը սկսեցին խաղը։ Վիկտորինայի նպատակն էր զարգացնել աշակերտների տրամաբանական մտածողությունը, ձևավորել համագործակցության կարողություն, ամրապնդել և ստուգել ձեռք բերված գիտելիքները։ Խաղ- վիկտորինան ընթացավ լարված, ոգևորող ու հաղթանակի համար պայքարող մթնոլորտում։ Երկու թիմերն էլ գեղեցիկ, հավասարազոր և բանիմաց խաղ ցուցաբերեցին։ Վճռորոշ փուլի արդյունքում հաղթող ճանաչվեց 5-րդ «Գ» դասարանի թիմը։
| |
| |
Դիտումներ: 352 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |