Դավիթ Սամվելի Կոստանդյան
Դավիթ Սամվելի Կոստանդյանը ծնվել է 1985թ. դեկտեմբերի 17-ին Գորիս քաղաքում: 1992թ. ընդունվել, 2002թ. ավարտել է Խոտի միջնակարգ դպրոցը:
2002թ. ընդունվել, 2006 ավարտել է Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետը և ստացել ուսուցչի որակավորում: 2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2012թ. ընդունվել, 2014թ. ավարտել է Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրայի «Մաթեմատիկա» բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային փորձ
2009-2018թթ. Վաղատուրի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես Մաթեմատիկա առարկայի ուսուցիչ:
2012-2018թթ. Գորիսի պետական քոլեջում աշխատել է որպես փոխտնօրեն:
10.09.2018թ-ից մինչև 23.10.18թ. Քարաշենի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես տնօրենի պաշտոնակատար:
23.10.2018 թ-ից մինչև 14.01.19թ. Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում աշխատել է որպես տնօրենի պաշտոնակատար:
2018թ-ից համագործակցում է Գորիսի պետական համալսարանի հետ՝ որպես տնօրենների վերապատրաստող, «Հանրակրթության օրենսդրություն» մոդուլի պատասխանատու:
20.08.2019թ-ից մինչև 19.08.2024թ. Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում աշխատել է որպես տնօրեն:
20.08.2024թ.-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողն է:
Ամուսնացած է, ունի 2 դուստր: