ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


Հաստատության աշակերտական ինքնավարության բարձրագույն մարմինը հանրակրթական դպրոցի բարձր դասարանների (6-ից 12-րդ դասարաններ) աշակերտների ընդհանուր ժողովն է, որի նիստերին կարող են մասնակցել նաև ցածր դասարանների աշակերտները:

Նոր ուսումնական տարվա առաջին աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից` սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է.

1) տարեկան առնվազն երկու անգամ աշակերտական խորհրդի նախագահի կողմից.
2) արտահերթ ժողով կարող է հրավիրվել` աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով.
3) Հանրակրթական դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ:

Աշակերտները կարող են ստեղծել նաև ըստ հետաքրքրությունների ակումբներ, միավորումներ, որոնք հանդիսանում են աշակերտական ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ:

Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) Հանրակրթական դպրոցի սեպտեմբերյան ժողովում ձևավորվում է խորհրդակցական մարմին՝ աշակերտական խորհուրդ:

Աշակերտական ինքնավարության մարմինների (ընդհանուր ժողովի), դասարանական ժողովի, գործադիր մարմնի` աշակերտական խորհրդի, ինչպես նաև նրա ղեկավարության ձևավորման կարգը, լիազորությունները սահմանվում են հանրակրթական դպրոցի Կանոնադրությամբ և Նախարարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:

Աշակերտական խորհուրդը` ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան, անմիջականորեն աշակերտներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում Հանրակրթական դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին: 

Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Խորհրդի և մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը) որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր: 


ԳՈՐԻՍԻ ՅՈՒ. ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ


ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
9Ա դասարանի աշակերտ
ԷԼԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
6Ա դասարանի աշակերտ
ԳԱՐՐԻ ՄԱԼՈՒՆՑ
6Բ դասարանի աշակերտ
   
ՄԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
7Ա դասարանի աշակերտ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
7Բ դասարանի աշակերտ
   
ՔՐԻՍՏԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
7Գ դասարանի աշակերտ
ՆԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
8Ա դասարանի աշակերտ
   
ՄԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
8Բ դասարանի աշակերտ, քարտուղար
ՆԱՏԱԼԻ ԲԱԿՈՒՆՑ
9Բ դասարանի աշակերտ, քարտուղար
   

«Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի Աշակերտական խորհրդի կանոնադրությունը:
«Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի Աշակերտական խորհրդի ամբողջական լիազորություններին ծանոթացեք դպրոցի կանոնադրության մեջ: