Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն օրերս ստացել է 1 մլն դրամ արժողությամբ նոր սպորտային մարզագույքը, որը դպրոցին տրամադրվել է «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում իրականացվող մրցույթում հաղթելու կապակցությամբ: Դպրոցին տրամադրվել է այծիկ, նստարաններ, բարձրացատկի կանգնակ, մարմնամարզական ներբնակներ, մարզման գանտելների հավաքածու, պատի շախմատ, շախմատի ժամացույց, գնդակներ, մարզաշապիկներ, թենիսի գնդակներ, պլաստմասե մեծ և փոքր բուրգեր և այլն: Հիշեցնենք, որ Կայուն զարգացման հայկական հիմնադրամը «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամ»-ի (UEFA Foundation for Children ) հետ համատեղ 2021 թվականի մարտ ամսին իրականացրել է «Սպորտային սերունդ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթին հայտ էին ներկայացրել ՀՀ բոլոր մարզերից 244 դպրոց, այդ թվում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը: Մրցույթի շրջանակում դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ պատրաստվել էր կարճ տեսահոլովակ, որը պատմում է դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և դպրոցում սպորտի կարևորության մասին: Ստորև ձեզ ենք ներկայացնում այն տեսանյութը, որի շնորհիվ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ստացավ մարզագույքը: Հենց այս տեսանյութում նկարահանված մեր փայլուն աշակերտների ու Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Աննա Աբգարյանի ջանքերի շնորհիվ դպրոցն ընտրվել էր որպես հաղթող ու ստացել 1 մլն դրամ արժողությամբ նոր սպորտային մարզագույք: Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ: | |
| |
Դիտումներ: 816 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |