ԳՐԱԴԱՐԱՆ


Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանը բացվել է 1966 թվականին: Ի սկզբանե գրադարանի առաքելությունն է եղել ապահովել ուսումնական գործընթացը, տեղեկատվության մատչելիությունը, նպաստել  հետազոտական գործունեության, դասավանդման և կրթության զարգացմանը: 

Գրադարանն ունի 3204 միավոր գիրք, որից՝ 2156-ը՝ գեղարվեստական, 1048-ը՝ գիտամեթոդական (այս թվերի մեջ ներառված չեն դասագրքերը): Այն հագեցած է հայ և արտասահմանյան բարձրարժեք գրականությամբ, հանրագիտարաններով, տեղեկատուներով և այլ անհրաժեշտ ուսումնական և գեղարվեստական գրականությամբ, ինչն ապահովում է թե՛ աշակերտների և թե՛ ուսուցչական կազմի պատրաստվածությունը: Ուսուցիչների կողմից մշակվում են ուսումնական ձեռնարկներ, վերջիններս էլ  խթան են հանդիսանում աշակերտների ուսուցման մեջ որակի ապահովման համար: 

Գրադարանն իր գործառույթների մեջ ունի կրթական ոլորտ, որը ներառում է ֆոնդերի հանալրումը, գրքի մշակումն ու պահպանումը, գրադարանից օգտվողների տեղեկատվական գրականության ապահովումը: 

Գրադարանից օգտվելու պայմանները դյուրացնելու, այն ավելի հասանելի դարձնելու նպատակով ստեղծվել է նաև գրադարանի համակարգչային ցանց, որը ներկայումս ներառում է 80 միավոր գիրք, իսկ այլ անհրաժեշտ գրականության մուտքագրման աշխատանքները շարունակվում են:  Գրադարանին կից գործում է ընթերցասրահ, որը թեև ունի վերանորոգման կարիք, սակայն  իր հաճելի կահավորման շնորհիվ ունի իրեն հատուկ հարմարավետություն: Այստեղ կազմակերպվում են նաև գրական-գեղարվեստական երեկոներ, հիշարժան տարելիցներին` միջոցառումներ, վերապատրաստումներ, դասընթացներ և այլն:  Յուրաքանչյուր տարվա փետրվարի 19-ին՝  գիրք նվիրելու օրը, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները նվիրում են տարբեր ժանրերի գրականություն:  Այդ գործընթացը ավանդույթ է դարձել ու շարունակական բնույթ է կրում:


Կարինե Շեգունց

Գրադարանավար

Էլ. փոստ՝ ?@mail.ru