Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտներն առցանց եղանակով հանդիպեցին «Climate Uturn» էկոլոգիական նախաձեռնության ներկայացուցիչների հե

Մարտի 2-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտներն առցանց եղանակով հանդիպեցին «Climate Uturn» էկոլոգիական նախաձեռնության ներկայացուցիչներ Ֆլորա Հարությունյանի, Անետա Բաղդասարյանի և Դիանա Բադեյանի հետ։

«Climate Uturn»-ի ներկայացուցիչներն աշակերտներին ներկայացրին պերմակուլտուրան և նախագծի կառավարումը, նախագծային աշխատանքի միջոցով պերմակուլտուրայի իրականացման սկզբունքները։

    

Ծրագիրը տևելու է 3 ամիս, բաղկացած է 2 մասից՝ պերմակուլտուրայի ուսուցում և նախագծի կառավարման ուսուցում:

Ծրագրի մասին առավել մանրամասն ինֆորմացիա ստանալու և գրանցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով․

«Climate Uturn» ծրագրի շրջանակում աշակերտները գիտելիքներ կստանան տարածքի կայուն կառավարման դիզայնի, ջրային համակարգերի նախագծման, հողի վերականգնման, թափոնների կառավարման կայուն համակարգերի, արածեցման կառավարման, կենդանիների խնամքի և փոշոտիչների, վայրի բերքահավաքի և դրա կառավարման, կառուցապատված միջավայրում կայունության և ձևավորման, կայուն տարածքների նախագծման ժամանակ կլիմայի հետ աշխատանքի, նախագծի կառավարման թեմաների շուրջ։

Հանդիպմանը ներկա էին նաև ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, 7-9-րդ դասարանների դասղեկներ ու ուսուցիչներ։

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.03.2023)
Դիտումներ: 515 | Վարկանիշ: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar