ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական կոլեկտիվի օգոստոսյան առաջին նիստում: Մանկավարժական խորհրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի անվանական կազմը արձանագրվում է մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ սկզբունքով.
1) քառասուն մանկավարժներից ավելի համակազմ ունեցող Հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են՝ տնօրենը, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները,ծնողական խորհրդի, հոգաբարձումների խորհրդի մեկական ներկայացուցիչներ, արհմիութենական կոմիտեի նախագահը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված երեքից-հինգ մանկավարժներ, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ.
2) մինչև քառասուն մանկավարժներից կազմված Հանրակրթական դպրոցներում բոլոր մանակավարժական աշխատողները համարվում են մանկավարժական խորհրդի անդամներ:
Մանկավարժական խորհուրդը, Նախարարության սահմանած կարգով, իր կազմից, գաղտնի քվեարկությամբ ընտրում է Խորհրդի անդամության թեկնածուներ:
«Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի Մանկավարժական խորհրդի ամբողջական լիազորություններին ծանոթացեք դպրոցի կանոնադրության մեջ: |