«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլում դպրոցի 5-6-րդ դասարանցիները գրանցեցին իրենց առաջին հաղթանակը

Փետրվարի 14-ին Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային փուլը՝ 5-6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-6-րդ դասարանների թիմը գրանցեց իր առաջին հաղթանակը:

Մրցումների նպատակն է՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի զարգացումը, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերումը՝ հետագայում Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու նպատակով, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորումը:

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.02.2025)
Դիտումներ: 261 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar