Փետրվարի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ «Իմ քաղցրահունչ մայրենի» խորագրով, որը կազմակերպել էր դասվար Անահիտ Աղաբեկյանը: 3-րդ «Բ» դասարանի սաները դաս-միջոցառումը համեմեցին թումանյանական պոեզիայով, հեքիաթներով, քառյակներով, երգով ու պարով։ Աշակերտներն իրենց խոսքերում նշեցին, որ բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն:
Դասվար Անահիտ Աղաբեկյանի խոսքով՝ միջոցառման նպատակն աշակերտների շրջանում ազգային արժեհամակարգի ամրապնդումն է, ինքնության պահպանումը, հայրենասիրության, ազգային մշակույթի կարևորումը։ «Մեր լեզուն ազգային բացարձակ արժեք է՝ ազգային մշակույթի ձևավորման միջոց։ Մաշտոցից մինչև մեր օրերը հայերենը մեզանից անբաժան է։ Հայերենն է մեր մտածողության և հոգեկերտվածքի կարևոր հիմքը»,- նշել է Անահիտ Աղաբեկյանը։ Դաս-միջոցառմանը ներկա էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 469 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |