ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ներառական կրթությունն իրականացվում է 2010 թվականից: Այն նպատակ ունի իրականացնելու հավասար իրավունքներով կրթություն բոլոր երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, ովքեր ունեն ֆիզիկական, մտավոր զարգացման առանձնահատկություններ: Այն նպաստում է հասարակության բոլոր անդամների ներգրավմանը կյանքի բոլոր ոլորտներում, նոր հարաբերությունների ստեղծմանը, ստեղծագործական մտքի զարգացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները: Ներառական կրթությունը ենթադրում է մատչելի և հասանելի միջավայրի ստեղծում, որն ուղղվում է երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանը: Այն ենթադրում է հավասար իրավունքներ բոլոր երեխաների համար:
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ի սկզբանե աշխատել է բազմամասնագիտական թիմ՝ հոգեբան, սոցիալական մանկավարժ, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, դաստիարակ, սկսած 2018 թվականի հունվարի 1-ից թիմի անդամները սկսել են աշխատել որպես ուսուցչի օգնական՝ դասարանում աջակցելով ուսուցչին՝ իրականացնելու մատչելի կրթություն բոլոր երեխաների համար:
Այժմ դպրոցում աշխատում է հատուկ մանկավարժ և ուսուցչի օգնականներ:
ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ, ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐ
Հատուկ մանկավարժ՝ Արզումանյան Հեղինե
Ուսուցչի օգնական՝ Տատինցյան Հասմիկ
Ուսուցչի օգնական՝ Ղուլունց Օլյա
Ուսուցչի օգնական՝ Ծատրյան Արփինե
Ուսուցչի օգնական՝ Ակլունց Կարինե
Ուսուցչի օգնական՝ Ասատրյան Արմինե
Ուսուցչի օգնական՝ Քոչարյան Արաքսյա
Ուսուցչի օգնական՝ Օհանյան Հասմիկ
Ուսուցչի օգնական՝ Երիցյան Արշալույս