ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահ մանկավարժական խորհրդի անդամ է:

Հանրակրթական դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:

Դասարանական և դպրոցական ծնողական խորհուրդների նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում են ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումը արգելվում է:

Ծնողական դասարանական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցականին` տնօրենը:

Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ:Ուսումնական տարվա ընթացքում` համաձայն Հանրակրթական դպրոցի ուսումնադաստիարակչական պլանի հրավիրվում են դասարանականը` ոչ պակաս չորս անգամ, համադպրոցականը` երկու անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ համադպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:

Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը.

1) Հանրակրթական դպրոցի Խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից առաջադրում է Խորհրդի անդամության թեկնածուներ: Գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայն հավաքած երկու թեկնածուները.
2) Հանրակրթական դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.
3) մասնակցում է Հանրակրթական դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման, պայմանագրերի կնքման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին.
4) աջակցում է Հանրակրթական դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.
5) լսում է տնօրենի հաղորդումը Հանրակրթական դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.
6) Հանրակրթական դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում, ձևավորում է միասնական պահանջներ.
7) ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.
8) օգնում է Հանրակրթական դպրոցին սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում. 
9) մասնակցում է սովորղների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է Հանրակրթական դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.
10) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաների նյութական օգնություն ցույց տալու գործին.
11) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.
12) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը Հանրակրթական դպրոցում.
13) ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ:
14) Ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:


ԳՈՐԻՍԻ ՅՈՒ. ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ


ՍԱԹԵՆԻԿ ԽԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
7Բ դասարանի ծնող
ԱՆԻ ՔՈԼՅԱՆ
3Ա դասարանի ծնող,
քարտուղար
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
1Ա դասարանի ծնող
ՄԵՐԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
1Բ դասարանի ծնող
ԱՐԵՎԻԿ ԱՎԱԳՅԱՆ
1Գ դասարանի ծնող
ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
2Ա դասարանի ծնող
ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
2Բ դասարանի ծնող
ՔԱՆԱՔԱՐԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
2Գ դասարանի ծնող
ԳՈՀԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2Դ դասարանի ծնող
ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
3Բ դասարանի ծնող
ՏԱԹԵՎ ԱՂԱՎԵԼՅԱՆ
3Գ դասարանի ծնող
ՄԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
4Ա դասարանի ծնող
ԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
4Բ դասարանի ծնող
ԱՇԽԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
4Գ դասարանի ծնող
ԱՆԺԵԼԱ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
5Ա դասարանի ծնող
ԱՍՏՂԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
5Բ դասարանի ծնող
ԱՆՆԱ ԱՂԱՋԱՆՅԱՆ
5Գ դասարանի ծնող
ՄԵԼԻՆԵ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
6Ա դասարանի ծնող
ԱԼՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
6Բ դասարանի ծնող
ԻՐԻՆԱ ՋԱՎԱՀԻՐՅԱՆ
7Ա դասարանի ծնող
ԱՔՍԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
7Գ դասարանի ծնող
ԻՍԿՈՒՀԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
8Ա դասարանի ծնող
ԱՆԻ ՄԱՐԿՈՍՅԱՆ
8Բ դասարանի ծնող
ԱՆՆԱ ԱԲԳԱՐՅԱՆ
9Ա դասարանի ծնող
ՇՈՒՇԱՆ ԲԱԿՈՒՆՑ
9Բ դասարանի ծնող

«Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի Ծնողական խորհրդի ամբողջական լիազորություններին ծանոթացեք դպրոցի կանոնադրության մեջ: