«ԳՈՐԻՍԻ ՅՈՒ. ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
4.1 Հաստատության Աշխատողը պարտավոր է պահպանել էթիկայի հետևյալ կանոնները.
4.1.1 Հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և պետական լեզուն.
4.1.2 Կրել պատասխանատվություն հաստատության զարգացման ծրագրով սահմանված ուսումնադաստիարակչական գործընթացների ներդրման և կատարման համար.
4.1.3 Գործընկերների և այլ ֆիզիկական անձանց հետ շփումներում ու գործողություններում լինել կարգապահ, շրջահայաց, արդարամիտ և օրինակելի.
4.1.4 Աշխատանքային հարաբերություններում պահպանել ենթակարգությունը (սուբորդինացիա):
4.1.5 Աշխատանքային ժամերին և աշխատանքային ժամերից դուրս իր վարքագծով չնսեմացնել հաստատության հեղինակության նկատմամբ հանրության վստահությունը.
4.1.6 Հարգել և ըստ անհրաժեշտության հայցել գործընկերների մասնագիտական կարծիքը, նրանց առնչվող գործառույթներում հաշվի առնել նրանց դիրքորոշումը, միաժամանակ գնահատել նրանց ներդրումը հաստատության կրթադաստիարակչական գործընթացներում:
4.1.7 Գործընկերոջ վերաբերյալ քննադատությունն արտահայտել միայն նրա ներկայությամբ՝ պարզաբանելով բոլոր հիմքերը.
4.1.8 Չօգտագործել աշխատանքային պարտականությունների ընթացքում հայտնի դարձած տեղեկատվությունը՝ իր անձնական շահերի համար.
4.1.9 Աշխատանքային գործառույթները կատարելիս հրաժարվել անօրինական կարգով առաջարկվող թանկարժեք նվերներից, պարգևավճարներից և այլ խրախուսման միջոցներից.
4.1.10 Պահպանել բարոյական նորմերով սահմանված էթիկայի այլ կանոններ:
4.2 Աշխատողի աշխատանքային էթիկայի անթույլատրելի վարքագիծը
4.2.1. Աշխատողին չի թույլատրվում՝
4.2.1.1 Որևէ վճարի կամ հովանավորության անօրինական պահանջ ներկայացնել որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի: Նմանատիպ արարքի համար աշխատողը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.2.1.2 Որևէ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքել որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ՝ առանց տեղյակ պահելու տնօրինությանը:
4.2.1.3 Առանց թույլտվության օգտագործել հաստատության նյութատեխնիկական միջոցները, ինչպես նաև հաստատության անունը՝ անձնական կապերի կամ հաստատության գործառույթներին չվերաբերող այլ նպատակներով:
4.2.1.4 Հաստատությունում գործունեություն իրականացնելու ընթացքում ներկայանալ պճնված, աչք ծակող զարդերով, կանայք՝ տաբատով, տղամարդիկ՝ կոկիկ չհագնված, ալկոհոլ կամ հոգեմետ դեղ օգտագործած:
4.2.1.5 Դասարանում կամ դասապրոցեսի ընթացքում բջջային հեռախոս օգտագործել, անձնական բնույթի խոսակցություն ունենալ, որը դասի հետ կապ չունի:
4.2.1.6 Խախտել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հեղինակային իրավունքի, ազատ խոսքի, ինչպես նաև քաղաքացիական ազատությունների այլ իրավունքների պահանջները:
«Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ներքին կարգապահական կանոնակարգը |