Մայիսի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց էին այցելել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք աշակերտների մասնակցությամբ անցկացրին պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթաց։ Աշակերտներին ներկայացվեց հակատանկային, հակահետևակային ականների, պայթուցիկ զինամթերքի տեսակները, ականային վտանգներից խուսափելու և անվտանգ վարքագծի կանոնները։
Ներկայացվեցին նաև Հայաստանի Հանրապետության ականային վտանգի ենթարկված մարզերը. Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերը։ Դասընթացի նպատակն էր աշակերտների շրջանում բարձրացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի դեպքում անվտանգ վարքագծի կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
| |
| |
Դիտումներ: 416 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |