ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ


Անձնակազմի կառավարման բաժինը հանդիսանում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կառուցվածքային ստորաբաժանում, որն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, դպրոցի կառավարման մարմինների որոշումներով, տնօրենի հրամաններով:

Բաժնի ընթացիկ գործունեությունն իրականացնում է բաժնի աշխատակիցը, որը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատում է դպրոցի տնօրենի հրամանով:

ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Դպրոցի մարդկային ռեսուրսների կառավարման, զարգացման ռազմավարության մշակում և իրականացում:

Վարչատնտեսական, ուսուցչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի (այսուհետ` աշխատողներ) փաստաթղթերի գործավարության ապահովում:

Դպրոցի կադրային գործերի վարման աշխատանքների ապահովում:

Աշխատողների հաստիքային, մանկավարժական հաշվետվությունների կազմում:

Աշխատանքից ազատվածների անձնական գործերի արխիվացում:

Աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, տեղափոխման, արձակուրդի տրամադրման և այլ հրամանների նախագծերի նախապատրաստում և ներկայացնում տնօրենի հաստատմանը:

Աշխատողների անձնական գործերի սահմանված կարգով կազմում և անձնական տվյալների գաղտնիության ապահովում:

Աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում է և ներկայացնում տնօրենի հաստատմանը:

Աշխատողներին անհրաժեշտ տեղեկանքների պատրաստում և տրամադրում (ստաժի, թոշակի ձևակերպման, գիտական աստիճան, գիտական կոչում ստանալու, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և այլնի վերաբերյալ):

Յուրաքնաչյուր ամիս հարկային պետական մարմնին աշխատողների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխման, չվճարվող արձակուրդի, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացնում:

Ըստ պաշտոնների, հաստիքային կարգավիճակի ամենամյա վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն:

Դպրոցի կադրային քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում տնօրրինությանը:

Դպրոցի կազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի, բաժնի գործունեությանն առնչվող ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցություն:


Գոհարիկ Ռուբենյան
Անձնակազմի կառավարման մասնագետ
Էլ.փոստ`  gohar78.25@mail.ru