ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 4-10-ը հայտարարել են մեդիագրագիտության շաբաթ: Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում նոյեմբերի 4-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Գորիսի մամուլի ակումբի ծրագրերի տնօրեն Անահիտ Բաղդասարյանին, որը դպրոցի աշակերտական խորհրդին ներկայացրեց, թե ինչպես կարելի է դիմակայել ապատեղեկատվությանը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, ինչպես են կեղծիքն ազդեցիկ դարձնում, կեղծիքի և մանիպուլյացիաների տեսակները և այլն: Քննարկման ավարտին Անահիտ Բաղդասարյանը պատասխանեց աշակերտների հարցերին, խորհուրդներ տվեց, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել համացանցը: Աշակերտական խորհրդի ներկայացուցիչներն ընթացիկ շաբաթվա ընթացքում առանձին խմբերով հանդիպումներ կունենան դպրոցի աշակերտների հետ և կխոսեն ինֆորմացիոն հոսքերի, որակյալ լրագրության և վստահելի ինֆորմացիոն աղբյուրների մասին: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի մամուլի ակումբին՝ համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 207 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |