Սերգեյ Վլադիմիրի Ավանեսյան
Սերգեյ Վլադիմիրի Ավանեսյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 14-ին` Բաքու քաղաքում: Ավարտել է Գորիս քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցը:
Սովորել է Գորիսի պետական մանկավարժական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնում: Ավարտելով ստացել է համակարգչի տեխնիկ-ծրագրավորողի որակավորում:
Սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնում: Ավարտելով ստացել է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մանկավարժի որակավորում:
Սովորել է Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» բաժնում: Ավարտելով ստացել է կրթության կառավարման մագիստրոսի աստիճան:
Վերապատրաստումներ
Կազմակերպության անվանումը | Տարեթիվը | Ծրագրի/դասընթացի անվանումը |
Պատանեկան նվաճումներ | 2003 | Կիրառական տնտեսագիտության դասընթաց |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Կրթության ազգային ինստիտուտ, ՄԿՈւԶԱԿ | 2013, 2014, 2016, 2017 | Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում |
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ | 2016 | Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար |
Սեյվ դը չիլդրեն, Մասնագիտական կրթության բարեփոխումներ | 2016 | Ներառական մասնագիտական կրթության կազմակերպման սկզբունքները և իրականացման տեխնոլոգիաները |
Հայկական կրթական ցանց | 2018 | Դասընթաց դասընթացավարների համար |
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն | 2018 | Որակի ապահովման ներքին համակարգի մշակում, ներդնում և բարելավում |
«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչություն | 2019 | Համակարգչային օպերատորություն |
Աշխատանքային փորձ
- 2005 թվականից աշխատում է Գորիսի պետական քոլեջում՝ որպես համակարգչային լաբորատորիայի վարիչ, ՏՏ դասախոս:
- 2014 թվականին հիմնադրել է «Goris Media Group» լրատվական-վերլուծական-ժամանցային ակումբը, որի գլխավոր խմբագիրն է:
- 2017 թվականից Գորիս համայնքի «Սանդի Ձոր» համատիրության նախագահն է:
- 2017 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ռուսական «ЮрБухУчет» և «Робметаллсталь» ընկերություններում՝ որպես հաշվապահ:
- 2017 թվականից աշխատել է Գորիսի պետական քոլեջում՝ որպես նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտությունների գծով տնօրենի տեղակալ: 2018-2021 թվականներին եղել է քոլեջի ուսումնական գծով տնօրենի տեղակալ:
- 2018 թվականին ՀՀ կրթության տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների շրջանակում իրականացրել է դասալսում միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում։
- 2019 թվականի դեկտեմբեր-հունվար ամիսներին աշխատել է Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում՝ որպես կրթության հավատարմագրման փորձագետ:
- 2021 թվականից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալն է: