«ԳՈՐԻՍԻ ՅՈՒ. ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Ներքին կարգապահական կանոնները (այսուհետ՝ Կանոններ) կարգավորում են ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի (այսուհետ՝ Հաստատության), որպես գործատուի (այսուհետ՝ Գործատու) և Հաստատության տնօրենի տեղակալների, ուսուցիչների, մանկավարժների, տեխնիկական, սպասարկման աշխատանքներ կատարող աշխատողների (այսուհետ՝ Աշխատող) միջև Կանոններով սահմանված իրավահարաբերությունները, ինչպես նաև աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմը սահմանող, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման նորմերը:
Սույն Կանոններում կիրառվում են հետևյալ հասկացությունները.
- Աշխատողներ՝ աշխատանքային պայմամանագրով աշխատանքի ընդունված Հաստատության գործադիր մարմինը (այսուհետ՝ Տնօրեն), հաստիքային և արտահաստիքային աշխատողները (այսուհետ՝ Կողմեր), որոնց պարտականությունները և իրավունքները սահմանվում են ՀՀ Օրենսդրությամբ և սույն Կանոններով,
- Աշխատանքի վայր՝ Հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների համար հատկացված շենքերը, շինությունները, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների համար օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված շենքերը և շինությունները՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում,
- Աշխատատեղ՝ աշխատանքի վայրում ուսումնադաստիարակչական գործընթաց իրականացնելու համար աշխատողին հատկացված տարածք (դասասենյակ, ուսուցչանոց, մասնագիտացված լսարան, լաբորատորիա, գրադարան, ֆիզկուլտուրայի, նիստերի դահլիճներ, արհեստանոց, ճաշարան, սանիտարահիգիենիկ հանգույցներ, դպրոցամերձ բակ և սպորտհրապարակ և այլն):
«Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ներքին կարգապահական կանոնները |