Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման նախընտրական փուլը

Փետրվարի 25-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում 1-3-րդ դասարանների աշակերտների շրջանում տեղի ունեցավ «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման նախընտրական փուլը, որի ժյուրիի անդամներն էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը՝ նախագահ, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, զինղեկ Արտուր Հովսեփյանը՝ անդամներ:

Մարզական միջոցառմանը մասնակցում էր 1-ից 3-րդ դասարանների 10 աշակերտներից կազմված երկու թիմ՝ «Առյուծները» և «Արծիվները», որոնց մարզել է «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանը:

  

Մարզական միջոցառումն ընդհանուր կազմված էր 5 խաղից. խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք՝ մարմնամարզական օղակներով, վարժություն՝ մանկական երկանիվ հեծանվով և օղակների օլիմպիական խորհրդանիշի տեսքով հավաքում:

«Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ, մրցավարներ Աննա Աբգարյանն և Ռոբերտ Արզումանյանը հետևում էին խաղի ընթացքին և իրականացնում կազմակերպչական աշխատանքներ:

Մարզական միջոցառման դադարների ընթացքում դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Լիլի Եղյանը, Աննա Սարգսյանը, Սոֆի Լազարյանը ներկայացրին սպորտային-գեղարվեստական պարեր, Նարե Ծատրյանը՝ ակրոբատիկական վարժություններ, իսկ Մարի Հայրապետյանը՝ գեղարվեստական պարային  մարմնամարզություն:

«Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման նախընտրական փուլի արդյունքներով 3:2 հաշվով հաղթող ճանաչվեց «Առյուծներ» թիմը, որը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կներկայացնի «Սպորտլանդիա 2022» մարզական միջոցառման համայնքային փուլում:

  

  

  

  

  

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.02.2022)
Դիտումներ: 708 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar