ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը: («Կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1999)
Համաձայն Հանրակրթության պետական կրթակարգի՝ նախատեսվում է Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացնել 12-ամյա տևողությամբ եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` հետևյալ հաջորդական աստիճաններով`
ա) տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ)
բ) միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ),
գ) ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ):
12-ամյա կրթության անցումը սկսվել է 2006-2007 ուսումնական տարուց:
Տարրական դպրոցի հիմնական նպատակը սովորողի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Տարրական դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ:
Միջին դպրոցի հիմնական նպատակը մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու կարողությունների և հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողներին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:
Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք
2021-2022 թթ. ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման կարգ
Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտական և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններ
Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկ
Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգ
Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգ
Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգ
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգ
Հանրակրթական պետական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման թեստավորման փուլի հարցաշար (PDF, WORD)
2020-2021 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկ
Տարրական, հիմնական և ավագ դպրոցների առարկաների չափորոշիչներ և ծրագրեր
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և հավաստագրման քննությունների հարցաշար
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց ցանկ
Կրթական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության գնահատում -հետազոտություն