Փորձագետների հետ հավատարմագրման գործընթացների ազդեցությունը ուսումնասիրելու նպատակով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ մարտի 3-ին կայացավ ՈԱԱԿ փորձագետների համաժողով:
«Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա» թեմայով համաժողովը իր շուրջ էր համախմբել ավելի քան 80 փորձագետի, որոնք քննարկում էին մասնագիտական կրթության հավատարմագրման սահմանած առաջնահերթությունները և ազդեցությունները: Փորձագետների համաժողովին մասնակցել է նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով ՈԱԱԿ-ի փորձագետներից է: Փորձագետներ «World Cafe» ձևաչափով քննարկել են հավատարմագրման առաջնահերթությունները և ազդեցությունը. երեկ և այսօր: Որպես արդյունք՝ ՈԱԱԿ-ն ակնկալում է նպաստել հավատարմագրման գործընթացների բարելավմանը, հասկանալ՝ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել հավատարմագրումների արդյունքում:
| |
| |
Դիտումներ: 433 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |