Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մասնակցեց ԳՏՄԱԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին

Մարտի 14-ին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից  իրականացվեց Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման նոր կարգի վերաբերյալ վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին Գորիսի տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների փոխտնօրենները։

    

Դասընթացին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը։

ԳՏՄԱԿ տնօրեն Հերմինե Շալունցը և դասընթացավար Արփինե Մկրտչյանը փոխտնօրեններին ներկայացրին վերոնշյալ կարգի փոփոխությունները, դրանում առկա թղթերի ձևանմուշները, դրանց լրացման կարգը:

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.03.2023)
Դիտումներ: 443 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar