Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանում վառվեցին տոնածառի լույսերը, ամփոփվեց «Secret Santa» խաղը

Նոր տարվա ամենահեքիաթային շրջանն ամանորյա տոնակատարությունների օրերն են` շուրջբոլորը վառվող լույսերով։

Նոր տարին լույսերով է գալիս նաև Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանում, որն այս տարի դասղեկ Արփինե Մարտիրոսյանի, աշակերտների և ծնողների ջանքերով վերածվել էր հեքիաթային սենյակի:

  

Աշակերտները դասարանում զարդարել են հիասքանչ տոնածառ, որի լույսերի վառման արարողությունից հետո դասղեկն ու աշակերտները միմյանց փոխանցեցին «Secret Santa» խաղի նվերները, որի վիճակահանությունը տեղի էր ունեցել օրեր առաջ:

«Secret Santa»-ն Ամանորյա խաղ-ավանդույթ է, որի մասնակիցներից յուրաքանչյուրը նվեր է պատրաստում խաղում ընդգրկված մյուս ներկայացուցչի համար, ում անունը ընտրել է վիճակահանությամբ՝ պատահականության սկզբունքով:

  

  

Ավելի շատ լուսանկարները՝ այստեղ:


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.12.2021)
Դիտումներ: 581 | Վարկանիշ: 2.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar