Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտները երկօրյա այցով ՀԱՀ Բաց կրթության Գորիսի կենտրոնում էին

Հունվարի 26-ին և 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանի աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի և 9-րդ «Ա» դասարանի դասղեկ Արփինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում երկօրյա այցով Հայաստանի ամերիկյան համալսարանի Բաց կրթության Գորիսի կենտրոնում էին:

Գորիսի կենտրոնի համակարգող Հայարփի Ավանեսյանը, ադմինիստրատիվ օգնական Մարիամ Գալստյանը, գրադարանային բաժնի մասնագետ Էլեն Հախվերդյանն աշակերտներին ծանոթացրին ՀԱՀ Բաց կրթության Գորիսի կենտրոնի շենքային պայմանների, կենտրոնում իրականացվող ծրագրերի ու առաջարկվող դասընթացների հետ: 

  

Գրասենյակի ադմինիստրատիվ օգնական Մարիամ Գալստյանն աշակերտների հետ անգլերեն լեզվի իմացության հետ կապված, լեզվի ուսուցումը խթանող ուսուցողական խաղեր էր նախաձեռնել, որոնց արդյունքում հաղթող ճանաչված աշակերտները ՀԱՀ Բաց կրթության Գորիսի կենտրոնի կողմից գրքեր նվեր ստացան:

ՀԱՀ Բաց կրթության Գորիսի կենտրոնի կողմից դպրոցի գրադարանին փոխանցվեցին ուսուցանող գրքեր:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ՀԱՀ Բաց կրթության Գորիսի կենտրոնի անձնակազմին՝ համագործակցության և ուսուցանող, ջերմ մթնոլորտի ու հյուրընկալության համար:

    

    

    

    

    

    

    

    

    
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.01.2023)
Դիտումներ: 414 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar