Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի պատանի ԵԿՄ-ականները մասնակցեցին ԵԿՄ ժողովին

Ապրիլի 12-ին Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության ժողովը, որին մասնակցեցին Հայաստանի ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Սյունիքի ԵԿՄ մասնաճյուղի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը, մասնաճյուղի փոխնախագահ Կարո Ավանեսյանը, Գորիսի ԵԿՄ բաժանմունքի պետ Հենրիկ Ասրյանը։

Ժողովին ներկա էին նաև Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, դպրոցի զինղեկ, ԵԿՄ Սյունիքի պատանի երկրապահների ղեկավար Արթուր Հովսեփյանը, ինչպես նաև դպրոցի այն աշակերտները, ովքեր ընդգրկված են Սյունիքի պատանի երկրապահների կազմում։

  

Ժողովը մեկնարկեց դպրոցի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում մոմավառությամբ՝ ի հիշատակ բոլոր զոհերի, որից հետո դպրոցի նիստերի դահլիճում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախի դեմ սանձազերծված պատերազմների զոհերի հիշատակը:

Դպրոցի պատանի եկմականները ներկայացրին գեղարվեստական, հայրենասիրական կատարումներ, իսկ գեղարվեստական մասն ամփոփեց «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը՝ քանոնի հնչյուններով։

  

  

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.04.2022)
Դիտումներ: 442 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar