«A B C» խմբակ. աշակերտների մոտ զարգացվում է «Անգլերեն» լեզվից բանավոր և գրավոր խոսքը, խորացվում են բանավոր և գրավոր լեզվական հմտությունները

Մարտ ամսից սկսած Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեններ Սերգեյ Ավանեսյանի և Արմիդա Գևորգյանի կողմից իրականացվում են դիտարկումներ և դասալսումներ դպրոցում իրականացվող արտադասարանական խմբակների դասաժամերի ընթացքում:

Մարտի 19-ին հերթական դիտարկումն ու դասալսումն է իրականացվել «Անգլերեն» առարկայից իրականացվող «A B C» խմբակի ընթացքում, որի խմբավարն է Լիանա Գրիգորյանը:

Խմբակի ուսուցման արդյունքում աշակերտները կկարողանան գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվել անգլերենով` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների, կկիրառեն լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: 

Խմբակի ուսուցման ընթացքում անգլերեն լեզվով ընթերցումները, տեսալսողական առաջադրանքները, երգերը, խաղերը, երկխոսությունները  նպաստում են  նաև «Անգլերեն» առարկայի դասավանդման ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը: 

«A B C» խմբակի նպատակն է՝ երեխաների մոտ զարգացնել բանավոր և գրավոր խոսքը, նպաստել աշակերտների բանավոր և գրավոր լեզվական հմտությունների խորացմանը:

    

    

    

    
 

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.04.2024)
Դիտումներ: 264 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar