Փետրվարի 25-ը հայ ազգի պանծալի զավակ, տաղանդավոր զորավար ու հայ ազգի նվիրյալ, Արեւմտյան Հայաստանի ազատագրության ջահակիր՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է։ Այսօր՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 157-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էլ «Պատմություն» առարկայի ուսուցչուհի՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Դպրոցում թևածում էր հերոսի դյուցազնական ոգին: Սուրբ անուն, որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում: Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են՝ ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը, ով հայ սերունդներին ներարկեց մահ սփռող թշնամուն մեռցնելու կամքն ու քաջությունը:
Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին Մեծ զորավարի կյանքը, գործունեությունն ու հայ ազատագրական պայքարում նրա ունեցած դերը հայոց միասնության մեջ, ով հայոց պետականության ամրակուռ սյուներից էր: Ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Մեծ զորավարին, ում անունը առասպել դարձավ ժողովրդի հոգում, երգերում ու զրույցներում: Ցերեկույթը համեմված էր «Զորավար Անդրանիկ», «Կովկասի քաջեր» հայրենասիրական երգերով և «Տարազ» պարով: Միջոցառումն ամփոփեց ուսուցչուհին և նշեց, որ Անդրանիկ Օզանյանն այն հերոսն է, ով գալով հայ ժողովրդի մաքրամաքուր, հորդահոս ակունքներից դեպի դարեր է տանում հայոց գոյապայքարը, փառքը, լուսավոր երազանքները, ազատատենչությունը, պայքարի ու արարման ոգին:
| |
| |
Դիտումներ: 690 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |