Էլեկտրոնային մատյանների աշխատանքը, մասնավորապես՝ կիսամյակային ամփոփման աշխատանքները, դեկտեմբերի 24-ին չեն դադարեցվելու, մատյանները չեն փակվելու

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ էլեկտրոնային մատյանների աշխատանքը, մասնավորապես՝ կիսամյակային ամփոփման աշխատանքները, դեկտեմբերի 24-ին չեն դադարեցվելու, մատյանները չեն փակվելու։

Հայտարարության մեջ նշված է․

«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հայտարարություն

Մեր կողմից ստացվող բազմաթիվ զանգերից և հաղորդագրություններից պարզ է դարձել, որ կա մտահոգություն առ այն, թե էլեկտրոնային մատյանները դեկտեմբերի 24-ին փակվելու են և այլևս հնարավոր չի լինելու մատյաններում աշխատել։

Ձեր մտահոգությունը փարատելու համար հայտնում ենք, որ էլեկտրոնային մատյանների աշխատանքը, մասնավորապես՝ կիսամյակային ամփոփման աշխատանքները, դեկտեմբերի 24-ին չեն դադարեցվելու, մատյանները չեն փակվելու, և դուք կարողանալու եք առանց շտապողականության՝ դպրոցավարության կանոններին համապատասխան, իրականացնել մատյաններում ձեր աշխատանքները։

1-ին կիսամյակի ամփոփման աշխատանքները անհնարաժեշտ է ավարտել մինչև 2-րդ կիսամյակի սկսելը։ Եթե ձեր կողմից կիսամյակը չամփոփվի, 2-րդ կիսամյակի սկզբին համակարգը ավտոմատացված եղանակով կամփոփի 1-ին կիսամյակը։

Հարգանքներով՝
ԿՏԱԿ թիմ»։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.12.2021)
Դիտումներ: 961 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar