Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները «Լիլի Նարինյան պարային դպրոցի» պարային խմբի կազմում մասնակցել են մրցույթի և արժանացել դիպլոմի ու մրցանակի

Հուլիսի 14-ից Ծաղկաձոր քաղաքում մեկնարկել է «Ուրախ մոլորակ 2022» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են 5 երկրներից 18 պարային խմբեր:

Մրցույթ-փառատոնին մասնակցել է Գորիսում գործող «Լիլի Նարինյան պարային դպրոցը», որի 4-րդ և 6-րդ դասարանների սաներն աչքի են ընկել ոչ միայն իրենց պրոֆեսիոնալիզմով, այլ նաև ոճով և պարային հմտություններով։ 

«Լիլի Նարինյան պարային դպրոցի» մրցույթ-փառատոնին մասնակցած խմբի անդամներից են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանի աշակերտուհիներ Նանե Հարությունյանը, Կատրին Կարապետյանը, 7-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Սոֆի Լազարյանը և 7-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Լիլի Եղյանը։

Խումբը մրցույթ-փառատոնին ներկայացել է միայն հայկական ժողովրդական պարերով՝ կարևորելով և պահպանելով մեր ազգայինը։

Մրցույթ-փառատոնի արդյունքներով «Լիլի Նարինյան պարային դպրոցի» պարային խումբը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը և արժանացել դիպլոմի ու «Happy Planet International Festival» մրցանակի։
Խմբի պարուսույցն է Միլենա Բախշյանը:

 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.07.2022)
Դիտումներ: 519 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar