Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի Մ12 տարիքային խումբը իրավունք ստացավ Սյունիքի մարզը ներկայացնելու ֆուտբոլի դպրոցականների առաջնության հանրապետական փուլում

Նոյեմբերի 10-ին Սիսիան քաղաքում տեղի ունեցավ ՀՖՖ կողմից կազմակերպաված ֆուտբոլի դպրոցականների առաջնության մարզային փուլը:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները, երկու տարիքային Մ12 և Մ14 տարեկանների խմբերում, մասնակցել են խաղին և համառ պայքարի արդյունքում, Մ12 տարիքային խումբը 3:2 հաշվով հաղթել է Սիսիանի թիմին, իսկ Մ14 թիմը 3:2 հաշվով պարտվել:

Հաջորդ փուլում՝ նոյեմբերի 12-ին, դպրոցի Մ12 թիմը 14:4 հաշվով հաղթելով Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի թիմին, հնարավորություն է ստացել Սյունիքի մարզը ներկայացնելու ֆուտբոլի դպրոցականների առաջնության հանրապետական փուլում: 

  

     

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.11.2023)
Դիտումներ: 303 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar